Ծրագրի տևողությունը՝ 1 հունվար, 2023 – 31 դեկտեմբեր, 2025

Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի և 3 գյուղական համայնքներ (Մարալիկ, Արթիկ, Աշոցք),

Արարատի մարզ՝ ք․ Արտաշատ,

Լուռու մարզ՝ ք․ Տաշիր, ք․ Վանաձոր

 Ծրագրի թիրախ`

-7 դպրոց 3559 աշակերտներ և 437 աշխատակիցներ

-7 մանկապարտեզ 710 երեխա եւ 157 աշխատակից

-200 աշակերտ աշակերտական խորհուրդներից

-225 հաշմանդամություն ունեցող երեխա

– 90 հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող

-50 ծնող ծնողական խորխուրդներից

-1 միջին մասնագիտական հաստատություն 250 ուսանող եւ 25 դասախոս,

– 46 աշխատակից Գյումրու, Վանաձորի, Տաշիրի և Արտաշատի ցերեկային խնամքի կենտրոններից

– 309 երեխա Գյումրու, Վանաձորի, Տաշիրի և Արտաշատի ցերեկային խնամքի կենտրոններից

-150 համագաղափարակիր ուղանող

 

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակը՝

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ և ներառական կրթություն բոլորի համար։

Ծրագրի խնդիր 1  

Կրթական հաստատությունների աշխատակազմերի կարողությունները ներառական կրթության ոլորտում հզորացված են։

Արդյունք 1Կրթական կառույցների աշխատակիցները ձեռք են բերել հմտություններ ներառական կրթության բնագավառում և հաջողությամբ կիրառում են դրանք։

Արդյունք 1Ներառական մեթոդաբանության կիրառմանը համապատասխան  նյությատեխնիկական հագեցվածությունը բարելավված է։

Արդյունք 1Ծրագրում ընդգրկված է միջին մասնագիտական կրթական հաստատություն։

Արդյունք 1Ծնողխորհուրդներն ու աշակերտական խորհուրդները հզորացված են եւ աջակցում են դպրոցում ներառական կրթության կայացմանը։

 

Ծրագրի խնդիր 2

Սոցիալական ներառումը խրախուսող կառույցները և ցանցերը հզորացված և գործուն են։

Արդյունք 2Ծնողական խորհուրդներն անդրադառնում են ներառման հարցերին մարզային և ազգային մակարդակում։

Արդյունք 2Ներառումն ու մասնակցայնությունը խրախուսող ծրագրի գաղափարակիրների ցանցը ստեղծված է և ակտիվ է։

Արդյունք 2«Հայկական Կարիտասի» ևս երկու ցերեկային խնամքի կենտրոն աշխատում են ներառական մոդելով։

Արդյունք 2Կրթական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ինքնաջակցման խմբերը գործում են։

Արդյունք 2Սոցիալական ներառման կարևորությունը լուսաբանող մեդիա ծածկույթը ընդլայնված է։

 

Ծրագրի խնդիր 3

Ամրապնդել համագործակցությունը պետական կառույցների և ներառական կրթության ոլորտի դերակատարների հետ և առաջարկություններով աջակցել կրթական բարեփոխումների գործընթացներին։

Արդյունք 3Համագործակցությունը ներառման ոլորտում գործող այլ հասարակական կազմակերպությունների հետ ամրպնդված է։

Արդյունք 3Համագործակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ամրապնդված է։

Արդյունք 3Ներառական կրթության բնագավառում հետազոտական աշխատանքների բազան հարստացված է, հետազոտական աշխատանքների  իրականացումը խրախուսվում է։

 

Դոնոր՝

Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության կողմից` Կարիտաս Գերմանիայի միջոցով:

Բյուջե՝ 680,050.00 Եվրո

Ծրագրի պատասխանատու:  Սիրանուշ Մինասյան