Ծրագրի տևողությունը` 01.06.2021 – 31․12․2024

Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Շիրակի մարզ, չգազաֆիկացված համայնքներ

Շահառուներ`

–              530 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ /մոտ 2650 մարդ/

–              4 համայնքային կառույցներ /մոտ 2000 մարդ/

–              11-18 տարեկան 4000 երեխաներ

–              14-16 տարեկան 105 երիտասարդներ

–              15 լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Ծրագրի նպատակը` Նպաստել Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը:

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝

  • Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքների 340 ընտանիքների տներում արևային համակարգերի տեղադրումներ
  • Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքների 4 համայնքապատկան կառույցներում արևային համակարգերի տեղադրումներ
  • 190 ընտանիքների տներում ջերմամեկուսացման միջոցառումներ
  • Շիրակի մարզի ավելի քան 4000 երեխաների և երիտասարդների հետ կրթական և մասնագիտական միջոցառումներ բնապահպանության, վերականգնվող էներգիայի և էներգախնայողության վերաբերյալ
  • 6 համայնքային «կանաչ» միջոցառումներ
  • իրազեկվածության բարձրացում
  • մեդիա արշավներ

Ծրագրի արդյունքները՝

  • 340 տնային տնտեսություններ և 4 համայնքային շենքեր ունեն արևային էներգիայի համակարգեր, որոնք տեխնիկապես և տնտեսապես արդյունավետ են և նվազեցնում են ածխաթթու գազի արտանետումները:
  • Երեխաները, երիտասարդները և մեծահասակները ունեն բավարար գիտելիքներ շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ և կարող են առաջարկել գործողության կայուն ծրագրեր, ինչպես նաև դրական են վերաբերվում ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը

Գործընկերներ` Կարիտաս Գերմանիա, ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ)

Բյուջեն` 539.922 Եվրո

Ծրագրի ղեկավար` Արմեն Մարտիրոսյան