Առողջության առաջնային պահպանման կենտրոն

Ծրագրի տեւողությունը` 01.01.2020 – 31.12.2022թթ.

Շահառուների թիվը` 3.500 – 4000

Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ

Նպատակը`

Ծրագրի նպատակն է տրամադրել բարեխիղճ առաջնային ամբուլատոր բուժօգություն` Գյումրի քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր շահառուներին:

Խնդիրները`

  • Տրամադրել ուղղակի առաջնային օգնություն, սահմանափակ լաբորատոր հետազոտություններ և, առկայության դեպքում, անհրաժեշտ դեղորայք` ԱԱՊԿ-ում գրանցված հիվանդներին, որոնց թիվը կազմում է 3.500-4.000 մարդ` 2.500 ընտանիքներից:
  • ընդլայնել ԱԱՊԿ-ի գործունեությունը` ներկայացնելով տնային պարբերական այցերի համակարգը` ոչ միայն միայնակ ծերերին, այլև մյուս  ժամանակավորապես անշարժ հիվանդներին` ըստ պահանջի:
  • ԱԱՊԿ այցելող հիվանդներին ներգրավել շաբաթական պարբերական դասընթացների մեջ` խթանելով կանխարգելիչ բուժօգնությունը:
  • Հղի կանանց համար դասընթացներ կազմակերպել` նպատակ ունենալով հղիության ընթացքում նրանց ծանոթացնել առողջ կենսակերպի հիմունքներին և նախապատրաստել ծննդաբերությանը

Գործընկերները`Ռենովաբիս Գերմանիա

Բյուջե` 385.880 €

Ծրագրի ղեկավար`Արտաշես Մարգարյան