«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական  կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում  հրավիրում է ընկերություններին`  ներկայացնելու գնային առաջարկ  նշված ապրանքը/ապրանքները ձեռք բերելու նպատակով: Նշված մոդելների առկա չլինելու պարագայում կարող եք ուղարկել նաև նույն գնային սահմաններում նշված պարամետրերին համապատասխանող այլ մոդելներ։ Առաքումը Գյումրի պետք է կազմակերպի ընտրված կազմակերպությունը։

Մոդել Նկարագրություն
1 Գունավոր տպիչ Epson EcoTank L14150 Հիմնական ֆունկցիաներՏպիչ/Սքաներ/պատճենահանում

Տպագրության տեխնոլոգիա – գունավոր

Տպագրության տեսակ – թանաքային

Տպագրության ձևաչափ – A3

Անլար ինտերֆեյս – WiFi

Ինտերֆեյս – Ethernet, USB

2 Գունավոր տպիչ Epson L11050 Հիմնական ֆունկցիաներՏպիչ/Սքաներ/պատճենահանում

Տպագրության տեխնոլոգիա – գունավոր

Տպագրության տեսակ – թանաքային

Տպագրության ձևաչափ – A3

Անլար ինտերֆեյս – WiFi

Ինտերֆեյս – Ethernet, USB

Ապրանքները պետք է լինեն նոր և կից լինեն համապատասխան փաստաթղթերը (տեխնիկական օգտագործման ուղեցույց և երաշխիքային կտրոն)։

 

Ստորագրված, կնիքված  և սքան արված գնային առաջարկները անհրաժեշտ է ուղարկել էլ․  փոստով՝ g.norikyan@caritas.am և  z.hovhannisyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին մինչև փետրվարի 26-ը, ժամը 15:00-ն: Հարցերի դեպքում զանգահարել (374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/ հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:

 

Առաջարկի ուսումնասիրությունը տեղի կունենա 2026թ․ մարտի 2-ին, «Հայկական Կարիտաս»-ի գրասենյակում (ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան 8, նրբանցք 3), և կընտրվի միևնույն որակի և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությունը։

Թերի լրացված, պահանջներին չհամապատասխանող, կամ ժամկետից ուշ ներկայացված գնային առաջարկները կմերժվեն։

 

Հասցե՝ ք.Գյումրի 3118, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3

Հեռախոս` (374 312) 57201, ֆաքս` (374 312) 57849,

(374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/,

էլ․ հասցե՝  g.norikyan@caritas.am ,   z.hovhannisyan@caritas.am

Կարդալ ավելին ․․․