Ծրագրի տեւողություն` 01.02.2023-31.01.2026

Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Սյունիքի մարզ

Ծրագրի նպատակ` Նպաստել Սյունիքի մարզում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձևավորմանը` աջակցելով համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը, որոնք կծառայեն մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝  նվազեցնելով աղքատության, անհավասարության ու խոցելիության մակարդակը։

Ծրագրի նկարագրություն`Ոլորտային բարեփոխումներին ուղղված «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ խմբերի հետ։

Ծրագրի շրջանակում գործընկերներից կազմված կոնսորցիումը աշխատում է մի քանի ուղղությամբ, նպաստելով որակյալ համայնքահեն սոցիալական ծառայությունների մատուցմանը, համադրելով տեղական ՔՀԿ-ների կարիքների վրա հիմնված կարողությունների զարգացումը, տեխնիկական աջակցումն ու ֆինանսավորման նոր մոդելների փորձարկումը։

 

Գործողություններ`Ծրագրի շրջանակում նախատեսվում են հետևյալ հիմնական քայլերը՝

  • Սյունիքի մարզի 15-20 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարիքների վրա հիմնված կարողությունների զարգացում,
  • տեխնիկական աջակցություն 7-ից 10 ՔՀԿ-ի սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում հավաստագրման համար,
  • համայնքային սոցիալական ծառայությունների մատուցման և ֆինանսավորման նոր մոդելների փարձարկում՝ ներառյալ հանրային-մասնավոր համագործակցությունը,
  • Սյունիքի մարզի 7 թիրախային համայնքներում համայնքային մակարդակով սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման մեխանիզմների ստեղծում և/կամ առկա մեխանիզմների ընդլայնում,
  • ՏԻՄ մակարդակում խորհրդակցական մարմինների ձևավորում և/կամ ընդլայնում, նրանց կարոությունների զարգացում,
  • ՏԻՄ մակարդակում սոցիալական ծառայությունների գործողությունների պլանների մասնակցային մշակում և դրանց ներառում ՏԻՄ տարեկան աշխատանքային պլաններում,
  • դրամաշնորհների տրամադրում (2 ուղղությամբ), տեխնիկական աջակցության և համաֆինանսավորման միջոցով տարեկան պլանների առաջնահերթությունների իրագործում։

 

Ծրագրի արդյունքներ

Արդյունք 1

ՔՀԿ-ներն ունեն հմտություններ, կազմակերպական կառավարման պրակտիկա և կայուն սոցիալական գործընկերության մոդելներ՝ մատուցելու որակյալ համայնքահեն սոցիալական ծառայություններ։

Արդյունք 2

ՔՀԿ-ները և ՏԻՄ-երը համատեղ մշակում են համայնքահեն սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և մատուցման կայուն մեխանիզմներ՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթությունների։

Արդյունք 3

ՔՀԿ-ները ներգրավվում են երկխոսության և շահերի պաշտպանության արշավների մեջ՝ համայնքահեն սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորման համար։

 

Ծրագիրը ֆինանսավորվել է   Եվրոպական միության և Սեքյող Կաթոլիկ Կարիտաս Ֆրանսիայի կողմից

Գործընկերներ` Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (առաջատար կազմակերպություն) և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Ծրագրի բյուջե` Ընդհանուր 1,667,593 Եվրո, որից Հայկական Կարիտաս՝ 157,644 Եվրո։

Ծրագրի ղեկավար` (Կարիտասի ոլորտային համակարգող) Դիանա Միրիբյան