«Ծխական հասարակական խորհուրդներ Հյուսիսային Հայաստանում»
Ծրագրի տևողությունը` 01.04.2022թ. – 31.03.2023թ.
Շահառուներ`
Ծրագրի թիրախային խմբերն են Հայաստանի Շիրակի մարզի 12 գյուղերի ծխական առաջնորդները և կամավորները: Ծրագրի շահառուներն են տասերկու գյուղերի բնակչության 75 %-ը:
Վայրը` Շիրակի մարզ՝ գյուղ Փանիկ, Լանջիկ, Արևիկ, Ազատան,Մեծ Սեպասար, Բավրա, Ղազանչի, Սիզավետ, Սարագյուղ,Արփենի, Հովտուն, Ձիթհանքով
Ծրագրի նպատակն է՝
Բարելավել Հայաստանի հյուսիսային շրջանի 12 կաթողիկե գյուղերի կրթական և սոցիալ-տնտեսական պայմանները՝ խրախուսելով եկեղեցական սոցիալական ուսմունքով սահմանված արժեքների կիրառումը ծխական խորհուրդների կողմից՝ քրիստոնեական արժեքների վրա հիմնված կամավորությանն աջակցելու և համայնքային մոբիլիզացիայի միջոցով:
Ծրագրի խնդիրներն են՝
- Թիրախ համայնքներում ստեղծել վարքագծային նոր մոդելներ՝ առաջնորդվելով եկեղեցական սոցիալական ուսումունքով և խրախուսելով համայնքային պատասխանատվությունը:
- Բարձրացնել տեղական համայնքների՝ միասին աշխատելու հմտությունները՝ առավելագույն արդյունքի հասնելու համար:
- Նպաստել թիրախային գյուղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը՝ խրախուսելով ծխական հասարակական և երիտասարդական խորհուրդներին ձեռք բերել գործնական գիտելիքներ ծրագրեր մշակելու իրականացնելու և դրանք ղեկավարելու վերաբերյալ
Գործունեությունը
- Ծրագիրը հնարավորություն կտա համայնքների մոբիլիզացման միջոցով համայնքներում ստեղծել ծխական հասարակական խորհուրդներ, որոնք կունենան համայնքային զարգացմանը նպաստելու և համայնքային ինքնակազմակերպումը խթանելու կարողություններ, ինչպես նաև կբարձրացնի տեղական համայնքների՝ միասին աշխատելու հմտությունները:
- Ծրագրի արդյունքում թիրախային գյուղական համայնքներում ստեղծված ծխական հասարակական և երիտասարդական խորհուրդները ներգրավված կլինեն համայնքի զարգացմանն ուղղված աշխատանքներում:
- Ծխական հասարակական և երիտասարդական խորհուրդների անդամների համար կազմակերպվելու են մի շարք զարգացնող դասընթացներ մասնակցային մեթոդներով, որոնց ընթացքում կկատարվի համայնքների քարտեզագրում, վեր կհանվեն և կվերլուծվեն համայնքներում առկա հիմնական խնդիրները: Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն առաջնորդության, ծրագրային առաջարկների մշակման ծրագրերի կառավարման, ինչպես նաև դրամաշնորհների ղեկավարման և տնօրինման գիտելիքներ և հմտություններ:Երիտասարդները կունենան փորձի փոխանակման այցեր և կծանոթանան առկա հնարավորությունների հետ:
- Ամենամյա Ծխական փառատոնի կազմակերպում:
- Երիտասարդական խորհուրդների և կենտրոնների հիմնում և հասարակական կյանքին երիտասարդության ակտիվ մասնակցության ապահովում:
- Աջակցել երիտասարդական կենտրոններին, խորհուրդներին և ապահովել անհրաժեշտ գործիքակազմով:
- Ծրագրի ընթացքում ձևավորված ծխական հասարակական խորհրդի անդամները հնարավորություն կունենան մասնակցել ծրագրի մաս կազմող փոքր դրամաշնորհային մրցույթի համապատասխան ծրագրերի առաջարկներով և իրականացնել Հայկական Կարիտասի կողմից ընտրված այն ծրագրերը, որոնք միտված կլինեն վեր հանված խնդիրների լուծմանը: Դասընթացների մաս հանդիսացող փոքր դրամաշնորհների բաղադրիչը մասնակիցների և տեղական համայնքի համար գործնական և շոշափելի է դարձնում ԾՀԽ սկզբունքների տված արդյունքները:
- Ծրագիրը համագործակցում է հոգևորականների, արդեն գոյություն ունեցող և նոր ձևավորվող ԾՀԽ-երի և կամավորների հետ:
Գործընկեր`l’Oeuvre d’Orient association
Բյուջե` 72 752 CHF
Ծրագրիղեկավար` Մկրտիչ Բաբայան