Հաղթահարենք պատերազմի հետեւանքները միասին

Ծրագրի տեւողությունը` 01.03.2017- 30.09.2018թ.թ.

Շահառուների թիվը` 16 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից (Չեչնիա):

Թիրախ խումբ`  ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում եւ Երեւան քաղաքում գործող փախստականների հարցերով ինտեգրացիոն տարաբնույթ ծրագրերում փորձ ունեցող կառույցների ներկայացուցիչներ:

Վայրը` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա եւ Ռուսաստան (Չեչնիա)

Նպատակը՝
«Հաղթահարենք պատերազմի հետեւանքները միասին» ծրագրի նպատակն է աջակցել Ուկրաինայի քաղաքացիական հասարակությանը հակամարտությունների կարգավորման գործում, որոնք պայմանավորված են Արեւելյան Ուկրաինայում պատերազմական գործողություններով, ինչպես նաեւ ապահովել մեթոդական մասնագիտացում քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների շրջանում՝ օգտագործելով Արեւելյան Եվրոպայի հետպատերազմյան գոտիների հակամարտությունը կարգավորելու եւ երկխոսության հասնելու փորձառությունը:

Խնդիրները՝ Ներքին տեղահանված անձանց եւ փախստականների ինտեգրում:

Գործունեություն՝
Երեք ուսուցողական այցերի կազմակերպում, որոնք ուղղված են Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում ներքին տեղահանված անձանց եւ փախստականների ինտեգրման արդյունավետ ռազմավարության մշակմանը:
Ուսուցողական բուկլետի հրատարակում չորս լեզուներով, որում կներառվի Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Ռուսաստանում ներքին տեղահանված անձանց եւ փախստականների ինտեգրման հաջողակ պատմությունները:

Դոնոր ` Ծրագիրը իրականացվում է «Գերմանա-Ռուսական փոխանակում» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի գործընկեր կազմակերպություններ`
Ներքին տեղահանված անձանց եւ փախստականների ինտեգրումը «Հաղթահարենք պատերազմի հետեւանքները միասին» ծրագրի վեց ուղղություններից մեկն է: «Գերմանա-Ռուսական փոխանակում» հասարակական կազմակերպություն (Գերմանիա) իրականացնում է ծրագրային այդ ուղղությունը «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի (Հայաստան), «Ազատ մարդկանց երկիր» ՀԿ-ի (Ուկրաինա) եւ «Սուխումի» հիմնադրամի (Վրաստան) հետ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում «Գերմանա-Ռուսական փոխանակում» կազմակերպությունը համագործակցում է եւս չորս կազմակերպությունների հետ՝ իրականացնելով ծրագրային մյուս ուղղությունների գործողությունները:

Բյուջե` 20 268 €

Ծրագրի ղեկավար` Մարիա Սլեզաչեկ (Գերմանա-Ռուսական փոխանակում)

Համակարգող` Դիանա Միրիբյան

Ծրագրի վեբ-կայք՝ http://kriegsfolgen-ueberwinden.de/en/activities/integration-von-binnenvertriebenen_en/