Միգրանտների աջակցություն և խորհրդատվություն

Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի  միջև սերտ համագործակցության միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության ամրապնդում

Ծրագրի շրջանակներում գործում է անվճար և շուրջօրյա հեռախոսահամար, որով կարող եք զանգահարել և ստանալ Ռուսաստանում միգրացիոն հարցերին առնչվող իրավաբանական խորհրդատվություն:  Զանգեր կարող եք կատարել նաև WhatsApp և Viber հեռախոսային հավելվածների միջոցով:

+79268347602

Ծրագրի տևողություն: 01.09.2018 –  31.08.2019թթ

Շահառուների քանակ:  2018 թ.-ին, 769 դասընթաց անցած աշակերտներ և համայնքային բնակիչներ, 356 խորհրդատվություն և ուղղորդում ստացած (պոտենցիալ) միգրանտներ, Ռուսաստանում իրավաբանական աջակցություն ստացած 28 միգրանտ:

Թիրախ խմբեր: (պոտենցիալ) աշխատանքային միգրանտներ:

Տեղակայություն: Իրազեկման արշավների համար Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր, իսկ նախամեկնումային դասընթացների և ուղղորդման համար Հայաստանի ողջ տարածք:

Նպատակը: Նպաստել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ և Ղրղզստանի քաղաքացի միգրանտների իրավունքների պաշտպանությանը համաձայն միջազգային պայմանագրերի և հռչակագրերի:

Խնդիրները:

  1. Իրենց իրավունքները բնակության և մեկնման երկրներում ակտիվորեն պաշտպանելու ունակ միգրանտներ և նրանց ընտանիքի անդամներ:
  2. Միգրանտների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանություն և նրանց խնդիրների լուծման ոլորտում քաղաքացիական հասարակության կառույցների, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների միջև սերտ համագործակցություն:
  3. Միգրանտների հետ կապված օրենսդրական բարեփոխումներ՝ բարելավելու միգրանտների իրավունքների պաշտպանությունը տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:

 

Շահառուներ:
Ծրագրի շահառուներն են Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացի այն միգրանտները, ովքեր բախվել են միգրացիայի հետ կապված որևէ խնդրի և կարիք ունեն իրավաբանական օժանդակություն կամ խորհրդատվության: Նրանց համար գործում է գործընկեր «Թոնգ Ջահոնի» միջազգային կազմակերպության անվճար և շուրջօրյա հեռախոսահամարը՝ որն է՝ +79268347602: Ծրագրի շահառուներն են նաև (պոտենցիալ) միգրանտները, ովքեր դիմում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայության 51 տարածքային կենտրոններ: Բացի այդ՝ ծրագրի շահառուներն են աշակերտները, ուսուցիչները, միջին մասնագիտական կրթական հաստատությունների  ուսանողները, ովքեր ապրում են Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում և դասընթացներ են անցնում գործընկեր «Լիության տուն» համայնքային կենտրոն ՀԿ-ի, «Խաչվող ուղիներ» սոցիալական ՀԿ-ի և «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի միջոցով:

Համագործակցություն:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրի շրջանակներում տեղական մակարդակով համագործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայության հետ և Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում համապատասխանաբար «Լիության տուն» համայնքային կենտրոն ՀԿ-ի, «Խաչվող ուղիներ» սոցիալական ՀԿ-ի և «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի հետ: Միջազգային մակարդակում Ռուսաստանի Դաշնությունում ծրագրի գործընկերներից է «Թոնգ Ջահոնի» միջազգային կազմակերպությունը, իսկ Ղրղզստանում՝  ևս 3 ՀԿ:

Գործողություններ:

Տեղական մակարդակում

  • Զբաղվածության պետական ծառայության 51 կենտրոնների միջոցով տրամադրել խորհրդատվություն և ուղղորդում (պոտենցիալ) միգրանտներին:
  • Շարժական ռեսուրս կենտրոնի միջոցով տրամադրել նախամեկնումային դասընթաց:
  • Գործընկեր ՀԿ-ների միջոցով կազմակերպված ֆլեշմոբերի, ֆորում-թատրոնների և դասընթացների միջոցով բարձրացնել իրազեկվածությունը Ռուսաստանի Դաշնությունում միգրացիայի վերաբերյալ իրավական կարգավորումների վերաբերյալ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:
  • Ընդհանուր ազգաբնակչության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Ռուսաստանում միգրացիոն կարգավորումների վերաբերյալ վիդեոյի նկարահանման և հեռարձակման և տպագրության միջոցով:

Միջազգային մակարդակում

  • Ռուսաստանում գտնվող ՀՀ և Ղրղզստանի քաղաքացիներին տրամադրել միգրացիոն հարցերին առնչվող անվճար իրավաբանական խորհրդատվություն:
  • ՀՀ և Ղրղզստանի քաղաքացիների համար հասնել Ռուսաստանի Դաշնությունում պարզեցված կարգով գրանցման կարգավորումների ընդունմանը:
  • Անցկացնել Հայաստանի փորձի փոխանակման այց և Բիշկեկում մասնակցել միգրացիոն ֆորումին:

Ֆինանսավորող կազմակերպությունԿարիտաս Ֆրանսիա

Բյուջե:  49 314 €

Ծրագրի ղեկավար: Մովսես Հակոբյան

Ծրագրի համակարգողԳոհար Երանյան

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793