Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 01․02․2024-30․06․2025
Զբաղվածությունը՝ շաբաթական 15 ժամ
Ծրագրի անվանումը՝ «ReLiS. վերականգնում հանուն հզորացման»
Աշխատանքային պարտականություններ․
Առաջնային նպատակն է հոգեբանական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ առաջարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զինված հակամարտությունից տուժած անձանց՝ լուծելով նրանց հոգեկան առողջության կարիքները և խթանելով դիմակայունությունը:
- Անցկացնել նախնական գնահատումներ հոգեկան առողջության կարիքները բացահայտելու համար
- Մշակել և իրականացնել անհատական խորհրդատվության պլաններ
- Ֆասիլիտացնել ինքնաջակցման խմբակային թերապիայի նիստերը
- Տրամադրել հոգեկրթություն հաղթահարման ռազմավարությունների և սթրեսի կառավարման վերաբերյալ
- Համագործակցել այլ մասնագետների և շահագրգիռ կողմերի հետ ամբողջական աջակցության համար։
- Կազմել անհատական հոգեբանական քարտեր յուրաքանչյուր շահառուի համար և նրանց մասին ընթացիկ տեղեկատվություն պահել՝ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության նորմերը, հետևել շահառուների անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին
- Իրականացնել տնայցեր սոցիալական աշխատողի հետ /անհրաժեշտության դեպքում ուղեկցել այլ կառույցներ/
- Անցկացնել զրույցներ շահառուների հետ՝ պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները և ներկայացնել սոցիալական աշխատողին՝ հնարավորության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու համար
- Պատրաստել ամսական աշխատանքային պլանավորում և ներկայացնել համակարգողին
- Պատրաստել և համակարգողին ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ
- Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին
- Մասնակցել հոգեբանական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին և ոլորտային հանդիպումենրին:
Պահանջվող որակավորում եւ հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն հոգեբանություն կամ հարակից մասնագիտությունների գծով
- Բռնի տեղահանված բնակչությանը կամ հակամարտությունից տուժած անհատներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ապացուցված փորձ
- Սթրեսակայունություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով https://caritas.raiser.global/#/vacancies/7
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։
Տնային խնամք ծրագրի նպատակն է՝ նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։