Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի նոր մասնաշենքի նորամուտի տոնակատարությունը: Այսուհետ Հայկական Կարիտասի Գավառում իրականացվող ծրագրերը կգործեն Արծրունի եղբայրներ 45 հասցեյով: Գրասենյակում իրականացվում են «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը, «Արամազդ» սոցիալ-կրթական զարգացման և «Տնային Խնամք Գավառում» ծրագրերը:
Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի նոր մասնաշենքի նորամուտի տոնակատարությունը: Այսուհետ Հայկական Կարիտասի Գավառում իրականացվող ծրագրերը կգործեն Արծրունի եղբայրներ 45 հասցեյով: Գրասենյակում իրականացվում են «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը, «Արամազդ» սոցիալ-կրթական զարգացման և «Տնային Խնամք Գավառում» ծրագրերը: Նոր գրասենյակի շենքային պայմանները հնարավորություն են տալիս ընդլայնելու «Փոքրիկ Իշխան» կենտրոնի գործառույթները` ներառելով զարգացողական և կրթական նոր խմբակներ:
Նորամուտի միջոցառումն իր մեջ ներառում էր.
– ‹‹Փոքրիկ Իշխան›› հեքիաթի բեմականացված հատված,
– Երեխաների տիկնիկային թատրոնի անդրանիկ ներկայացում,
– Երեխաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն:
Հայկական Կարիտասի Գյումրու, Վանաձորի և Տաշիրի «Փոքրիկ Իշխան» կենտրոնների սաները միջոցառմանը նույնպես ներկայացան իրենց ելույթներով և ողջույնի խոսքերով, և նվիրեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստված աշխատանքներից:
Միջոցառումն իրենց մասնակցությամբ պատվեցին Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի «Կանանց և երեխամների իրավունքների պաշտպանության» բաժնի ղեկավար Մամիկոն Գալոյան, Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնի ղեկավար Հեղինե Մուքոյան, Հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արփինե Բաղդոյան և «Բարի Հույս» ՀԿ-ի տնօրեն Մնացական Սարգսյանը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո «Փոքրիկ Իշխան» չորս կենտրոնների սաները շարունակեցին իրենց տոնակատարությունը կառույցի բակում:
Գավառի «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը գործում է 2010 թվականից «Պայքար ընդդեմ երեխաների աղքատության» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել և նպաստել Գավառում ապրող դժվար իրավիճակներում հայտնված 40 երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածությանը, ինչպես նաև հոգեբանական և կրթական զարգացմանը: