Մանկաբարձ-Գինեկոլոգի ներգրավման մասին
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ մանկաբարձ-գինեկոլոգի ներգրավման համար՝ ACTIONS SANTÉ FEMMES ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ֆինանսական աջակցությամբ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Աղինի, Սառնաղբյուրի եւ Անիպեմզա բնակավայրերի ամբուլատորիաներում իրականացվող շրջիկ գինեկոլոգիական խորհրդատվությունների և կանխարգելիչ ծառայությունների ծրագրի շրջանակներում։
Հիմնական պարտականություններ
- Շրջիկ թիմի կազմում Շիրակի մարզի նշված համայնքի ամբուլատորիաներում իրականացնել գինեկոլոգիական, մանկաբարձական և կանխարգելիչ խորհրդատվություններ։
- Սպասարկել տարբեր տարիքի կանանց՝ ներառյալ դեռահասներ, հղիներ և դաշտանադադարի շրջանում գտնվող կանայք։
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել գինեկոլոգիական ուլտրաձայնային (սոնոգրաֆիկ) հետազոտություն։
- Անհրաժեշտության դեպքում կատարել ՊԱՊ քսուքի նմուշառում և ապահովել նմուշների տրանսպորտը հետազոտության վայր։
- Լրացնել հաստատված ձևաթղթերով անհատական բժշկական քարտեր յուրաքանչյուր խորհրդատվության համար։
- Մասնակցել ծրագրի շրջանակում նախատեսված վիճակագրական/ աշխատանքային հաշվետվությունների պատրաստմանը։
- Պահպանել մասնագիտական էթիկան, գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության բոլոր սկզբունքները։
Պահանջվող որակավորում եւ հմտություններ
- Բարձրագույն բժշկական կրթություն և մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտացում։
- Գործող լիցենզիա և/կամ հավաստագիր՝ ըստ ՀՀ օրենսդրության պահանջների։
- Գինեկոլոգիական սոնոգրաֆիկ (ուլտրաձայնային) հետազոտություն կատարելու բավարար գիտելիքներ և գործնական հմտություններ։
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտում։
- Սեռական և վերարտադրողական առողջության, ինչպես նաև կանխարգելիչ բժշկության սկզբունքների լավ իմացություն։
- Մասնագիտական և զգայուն մոտեցում խոցելի խմբերի հետ աշխատանքի նկատմամբ։
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում։
- Արդյունավետ հաղորդակցության հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։
Աշխատանքի պայմաններ
- Զբաղվածություն՝ շաբաթական 1 օր, 4–5 ժամ տևողությամբ տեղում աշխատանք։
- Պայմանագրի տևողություն՝ 3 ամիս փորձաշրջան, հետագա երկարաձգման հնարավորությամբ՝ մինչև 24 ամիս։
- Աշխատավարձը՝ մրցակցային (սահմանվելու է թեկնածուի որակավորումից ու փորձից ելնելով)։
- Շրջիկ այցելությունների համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցը տրամադրվում է «Հայկական Կարիտասի» կողմից։
- Աշխատանքի համար անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման միջոցներն ու նյութերը տրամադրվում են «Հայկական Կարիտասի» կողմից։
- Աշխատանքի վայրը՝ Շիրակի մարզի համայնքներ (շրջիկ ձևաչափով)։
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել՝
- Ինքնակենսագրական (CV)։
- Կարճ մոտիվացիոն նամակ, որտեղ կներկայացնեք Ձեր հետաքրքրությունը տվյալ ծրագրի նկատմամբ և Ձեր համապատասխան փորձը։
Դիմումներն ուղարկել էլ. փոստով՝ a.gevorgyan@caritas.am եւ info@caritas.am էլ. hասցեներին՝ թեմա դաշտում նշելով «Մանկաբարձ-Գինեկոլոգ»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 03․12․25։
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։