Ծրագրի տևողությունը՝ 01.07.2019 – 30.06.2023

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ

Ծրագրի նպատակը՝ Նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի:

Ծրագրի նկարագրություն՝  

Ծրագրի արդյունքները

  • Անհատական աջակցություն: 80 ՀՈՒԵ (հաշմանդամություն ունեցող երեխա) ստացել են անհատական աջակցություն իրենց կրթության իրավունքը լիիրավ իրացնելու համար:
  • Գիտելիք և ներառականության պրակտիկա: Կրթական հաստատությունների անձնակազմը և այլ շահագրգիռ կողմեր (վարչական անձնակազմ, ծնողներ, մասնագետներ) ստացել են գիտելիքներ ներառական կրթության,  ներառական դպրոցի  կարգավորումների վերաբերյալ և պատրաստ են այն գործնականում կիրառել:
  • Ներառական մշակույթ: Մանկապարտեզները և դպրոցներն ապահովում են ներառական կրթական միջավայր բոլոր երեխաների համար:
  • Ներառական քաղաքականություններ: Ներառական կրթության և ՀՈՒԵ-ի իրավունքների մասին իրազեկության մակարդակը բարձրացված է:

 

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ

  • Աջակցել ՀՈՒԵ սահուն անցմանը դեպի դպրոց՝ խմբավորելով մանկապարտեզները ծրագրի թիրախ դպրոցների հետ համատեղ աշխատելու համար:
  • Մշակել անհատական անցման պլան յուրաքանչյուր երեխայի համար:
  • Շարունակել աջակցել ծրագրի 6 դպրոցի և նոր բացահայտված ՀՈՒԵ-ին (80 ՀՈՒԵ) սոցիալական աշխատանքի և անհատական աջակցության միջոցով (աջակցող միջոցներ և սարքեր):
  • Ուսուցիչների, ԲՄԹ անդամների և մանկապարտեզի դաստիարակների կարողությունների հզորացում ՀՈՒԵ-ների հետ աշխատելու համար:
  • Թիրախ դպրոցներում հավասարը՝ հավասարին մեթոդաբանությամբ ուսուցման իրականացում աշակերտների և ուսուցիչների շրջանում:
  • Կարողությունների հզորացում պոլիկլինիկաների մանկաբույժների և ծնողների համար ՀՈՒԵ վաղ մանկական կրթության կարևորության վերաբերյալ:
  • ՀՈՒԵ ծնողների կարողությունների հզորացում՝ իրենց երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
  • Ներառման միջազգային ինդեքս գործիքի կիրառումը թիրախ դպրոցներում և մանկապարտեզներում,
  • Իրականացնել և մշտադիտարկել հավասարը՝ հավասարին մեթոդաբանությունը՝ խթանելով ներառական կրթության գաղափարն աշակերտների շրջանում:
  • Հիմնել երիտասարդական ակումբներ՝ ներառականության թեմայի վերաբերյալ երկխոսության մշակույթը զարգացնելու նպատակով:
  • Աջակցել ծնողական ինքնաջակցման խմբերի ձևավորմանն ու կայացմանը թիրախ կրթական հաստատություններում:

Ծրագրի շահառուները՝  

  • Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող 80 երեխաներ /2-18 տարեկան/,
  • ՀՈՒԵ ծնողներ,
  • Շիրակի մարզի 6 դպրոցներ և 6 մանկապարտեզներ,
  • Շիրակի մարզի թիրախ դպրոցների և մանկապարտեզների կրթական անձնակազմ,
  • Շիրակի մարզի պոլիկլինիկաների մանկաբույժներ,
  • Աշակերտներ և երիտասարդներ:

Ծրագրի ֆինանսավորում՝  Ավստրիական զարգացման գործակալություն, Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/: Ծրագիրն իրականացվում է Կարիտաս Կոսովոյի հետ համատեղ:

Ծրագրի բյուջեն՝ 195  660  €

Ծրագրի ղեկավար՝   Գայանե Նորիկյան

Համակարգող՝ Զինա Հովհաննիսյան