2013թ.-ին Գյումրին կունենա մարզային նախատիպային խնամքի կենտրոն` բաղկացած թերապևտիկ, ինֆորմացիոն, մասնագիտական ուսուցման կենտրոններից և բազմաթիվ հաշմանդամ երեխաների համար նախատեսված հանրային զբոսայգիներից:
2013թ.-ին Գյումրին կունենա մարզային նախատիպային խնամքի կենտրոն` բաղկացած թերապևտիկ, ինֆորմացիոն, մասնագիտական ուսուցման կենտրոններից և բազմաթիվ հաշմանդամ երեխաների համար նախատեսված հանրային զբոսայգիներից: Նախագիծը Հայկական Կարիտասի վաղեմի երազանքն էր, որը հնարավոր դարձավ կյանքի կոչել ԿարիտասԱվստրիայի/Ֆորարլբերգի թեմ/ հետ համագործակցության շնորհիվ: Կենտրոնը նախագծված լինելով հայտնի ճարտարապետ Ռիչարդ Նիկոլուսի կողմից` կունենա բոլոր ժամանակակից վերականգնողական միջոցները`հարյուր երեխաների և երիտասարդների սպասարկելու հնարավորությամբ: Կենտրոնի համար հատկացված 25500 մ2տարածքը տեղակայված կլինի Հայաստանում` Գյումրիում` Անի թաղամասի հարևանությամբ գտնվող Պարույր Սևակ փողոցի վերջնամասում: Կառուցման համար նախատեսված գումարի կեսն արդեն ձեռք է բերված: Ավստրիական Կարիտասը և Հայկական Կարիտասը շարունակում են իրենց համատեղ դրամահավաքը և նախատեսում են կառուցման աշխատանքները սկսել գարնանը:
Խնդիրները, որոնց հետ հաշմանդամ երեխաները բախվում են ամեն օր, հանդիսացել են Հայկական Կարիտասի մտահոգության առարկան` ստեղծման առաջին իսկ օրերից: Բայց միյայն 2008թ.-ին կազնակերպությանը հաջողվեց ստեղծել «Արեգակ» խնամքի կենտրոնը` նախատեսված բազմակի հաշմանդամությամբ 30 երեխայի համար: Անցկացված հետազոըութունները ցւյոց տվեցին,որ հաշմանդամ երեխաներն ու իրենց ընտանիքները բախվում են հասարակական, ֆինանսական,կրթական և առողջական լուրջխնդիրների հետ: Հաշմանդամ երեխաների ընտանիքների մեծամասնությունը ապրում է ծայրահեղ աղքատության և վատ սոցյալ-տնտեսական պայմաններում: Նրանք մեկուսացված են սոցիալական միջոցառումներից և նրանց հասարակական զարգացման համար չկան միջոցներ: Այդ առումով «Արեգակ» խնամքի կենտրոնը կարողացավ լուծել նմանատիպ խնդիրներ` իր շահառուներին հնարավորություն տալով ձեռք բերել գործառական հմտություններ, որոնք նրանք կարող են օգտագործել առօրյայում,մասնակցել հասարակական ակտիվ և պասիվ գործունեություններին, որտեղ երեխաները դերը մեծ է, ստանալ հոգեբանական աջակցություն, բժշկական խնամք, հատուկ կրթություն,ֆիզեոթերապիա, մշակութային և երաժշտական թերապիա, կյանքի փորձ և սնունդ:
Բայց նախագիծն ունի տարիքային սահմանփակումներկենտրոնում գրանցված շահառուների համար, և երեխաները,որոնք ավարտում են «Արեգակ» ցերեկայինխնամքիկենտրոնը 15 տարեկան հասակում,վերջիվերջոստիպվածենվերադառնալ իրենց իրականությանը`կտրվելով հասարակությունից: Սա կարող է մերշահառուների մոտ առաջացնել խորը դեպրեսիա, քանի որ նրանք հնարավորություն ենունեցելլինելուհասարակությանլիարեքանդամ և նորից պետք է մեկուսանան այդ հասարակությունից:
Նոր կենտրոնը նախատեսված է հարյուր հաշմանդամ երեխաների և երիտասարդների համար, առանց տարիքային սահմանափակման: Բացի բազմաթիվ թերապիաների և վերագանգնողական ծառայությունների մատուցման տարածքներից,կենտրոնը նաև կունենաբոլորի համար ազատ մուտքով տարածքներ հաղորդակցվելու, հանգիստի կազմակերպելու և կենտրոնի սոցիալական կյանք ներգրավելու համար: