Միգրացիա եւ զարգացում I, II, III

Ծրագրի տեւողությունը` 03.2010թ.-ից- մինչ այսօր

Շահառուների թիվը`

  1. ԵՄ-ից վերադարձողներ մինչ այսօր 484 անձ, 218 ընտանիք, մինչ 2019թ.-ը տարեկան հնարավորություն կա ընդունելու մոտ 70-80 վերադարձող ՀՀ քաղաքացի
  2. Միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների գործազուրկ երիտասարդներ՝ 563 հավանական միգրանտներ (վերաորակավորման դասընթացներ ​​եւ աշխատանքի տոնավաճառներ)
  3. Իրազեկվածության բարձրացմանը միտված արշավներ միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների բնակիչների ​​եւ տարբեր ուսումնական հաստատությունների 583 մասնակից- երիտասարդների համար
  4. 60 ԵՄ-ից վերադարձող, միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների երիտասարդներ​​ եւ սիրիահայեր՝ տրամադրված 60 անտոկոս փոխառություններ
  5. Բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների մոտ 9000 բնակիչ՝ իրականացված 6 զարգացման ծրագրեր:

Վայրը` ք. Եր​​եւան, ՀՀ մարզեր

Ընդհանուր նպատակը՝
Նպաստել միգրացիայի ոլորտում ՀՀ ազգային քաղաքականության իրականացմանը՝ աջակցելով Հայաստան վերադարձողների կայուն վերաինտեգրմանը եւ անկանոն միգրացիայի նվազեցմանը:

Հատուկ նպատակները՝

  1. Նպաստել ԵՄ-ից /Լիխտենշտեյնից, Շվեյցարիայից եւ Նորվեգիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը հայրենիքում
  2. Նպաստել համայնքային ճկունության զարգացմանը եւ անկանոն միգրացիայի նվազեցմանը
  3. Բարձրացնել իրազեկվածությունը անկանոն միգրացիայի ռիսկերի վերաբերյալ եւ որպես այլընտրանք ներկայացնել անվտանգ միգրացիայի տարբերակները:

Խնդիրները`

  1. Օժանդակել կամավոր եւ արտաքսված վերադարձողների վերաինտեգրմանը՝ աջակցելով նրանց տնտեսական կայունությանը եւ սոցիալական պաշտպանվածությանը
  2. Նպաստել համայնքային ճկուն զարգացմանը եւ անկանոն միգրացիայի նվազեցմանը՝ տարբեր աջակցության համակարգերի ստեղծման միջոցով
  3. Նպաստել իրազկվածության բարձրացմանն ուղղված քայլերին՝ անկանոն միգրացիայի ռիսկերի եւ որպես այլընտարանք ապահով միգրացիայի վերաբերյալ

Թիրախ խումբը՝

  • Եվրոմիությունից /ԵՄ/, Շվեյցարիայից, Նորվեգիայից եւ Լիխտենշտեյնից արտաքսված կամ կամավոր  ՀՀ վերադարձող քաղաքացիներ
  • Հավանական միգրանտներ /ուսանողներ, երիտասարդներ, գործազուրկներ եւ այլն/
  • Բարձր միգրացիոն ռիսկեր ունեցող համայնքների բնակիչներ
  • ԵՄ երկրներից վերադարձողների համայնքներ/համայնքի անդամներ
  • Հասարակության լայն շերտեր

Ակնկալվող արդյունքները՝

  1. Տարեկան 70-80  վերադարձող  ստանում է առաջնային սոցիալական աջակցություն  կամ հնարավորություն ձեռք է բերել տնտեսական կայունություն
  2. Պետական եւ հասարակական կառույցների համագործակցությամբ մշակվում են վերաինտեգրման ընդհանուր մոտեցումներ եւ մեխանիզմներ
  3. Իրականացվում  են համայնքային զարգացման կամ տնտեսական կայունություն ապահովող ծրագրերր բարձր միգրացիոն հոսք ունեցող համայնքներում
  4. ԵՄ-ից վերադարձող ՀՀ քաղաքացիները եւ հավանական միգրանտ համարվող երիտասարդները մասնակցում են տարբեր մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացների` իրենց տնտեսական կայունությունը ապահովելու կամ հետագա աշխատանքով ապահովվելու հեռանկարով
  5. Հասարակության լայն շերտերը տեղեկացվում են ԵՄ երկրներ անկանոն միգրացիայի ծանր հետեւանքների եւ ապահով միգրացիայի ուղիների վերաբերյալ
  6. Իրականացվում են  տարբեր բիզնես ծրագրեր արտագաղթի բարձր մակարդակ կամ ռիսկային համարվող համայնքների երիտասարդների, ԵՄ-ից վերադարձող ՀՀ քաղաքացիների եւ սիրիահայերի կողմից
  7. Ստեղծվում է լուրջ համագործակցություն պետական, միջազգային եւ տեղական  տարբեր կազմակերպությունների հետ

Հիմնական գործողությունները՝

1.Օժանդակել կամավոր եւ արտաքսված վերադարձողների վերաինտեգրմանը՝ աջակցելով նրանց տնտեսական կայունությանը եւ սոցիալական պաշտպանվածությանը

  • Վերադարձողների համար մշակել անհատական վերաինտեգրման պլան՝ առաջնորդվելով նրանց առաջնային կարիքներից եւ երկարատեւ արդյունք ապահովող գործիքներից
  • աջակցել վերադարձողներին իրենց վերաինտեգրման ընթացքում անհրաժեշտ տեղեկա տվություն ստանալու հարցում
  • տրամադրել վերադարձողներին խորհրդատվություն եւ օգնել նրանց բնակարանային, առողջական ու կրթական խնդիրների լուծման հարցում
  • ստեղծել աջակցության համակարգ շահառուների եկամտաբեր գործունեության համար, ապահովել նրանց մասնակցությունը տարբեր մասնագիտական որակավորման դասընթացներին
  • վերադարձողի համար հնարավորություն ստեղծել  զարգացնելու իր համայնքը՝ համայնքային զարգացման ծրագրեր իրականացնելու կամ առաջարկներով հանդես գալու միջոցով

2. Նպաստել համայնքային ճկուն զարգացմանը եւ անկանոն միգրացիայի նվազեցմանը՝ տարբեր աջակցության համակարգերի ստեղծման միջոցով

  • Տրամադրել համայնաքային զարգացմանը նպաստող դրամաշնորհներ՝ համագործակցելով դաշտում ծարգրեր իրականացնող տարբեր կազմակերպությունների հետ
  • Աջակցել տվյալ համայնքների բնակիչների բիզնես նախաձեռնություններին՝ անտոկոս փոխառությունների տրամադրման միջոցով
  • Զարգացնել համայնքներում բնակվող պոտենցիալ միգրանտների աշխատանքային հնարավորությունները՝ տարբեր մասնագիտական դասընթացներին նրանց մասնակցության միջոցով

3.Նպաստել իրազկվածության բարձրացմանն ուղղված քայլերին՝ անկանոն միգրացիայի ռիսկերի եւ որպես այլընտարանք ապահով միգրացիայի վերաբերյալ

  • Կազմակերպել իրազեկվածության բարձրացմանն ուղղված հանդիպում- քննարկումներ համայնքներում, բուհերում, դպրոցներում` անկանոն միգրացիայի ռիսկերի վերաբերյալ` համագործակցելով եւ համատեղելով ջանքերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հետ
  • Աջակցել «Միգրացիոն Շարժական Ռեսուրս կենտրոն» ծրագրին՝ համատեղելով ջանքերը Զբաղվածության պետական գործակալության հետ եւ տարբեր համայնքներում հատուկ կահավորված շարժական միկրոավտոբուսով եւ մասնագիտական խմբով շրջելով՝ հանրության լայն շրջանակներին տեղեկատվություն տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի եւ ապահով միգրացիայի առավելությունների մասին
  • Բարձրացնել հանրային իրազեկությունը ԶԼՄ-ների աջակցության միջոցով, տարբեր գրքույկների, բուկլետների տպագրության միջոցով
  • Ապահովել ծրագրի հանրայնացում եւ համագործակցություն տարբեր պետական, տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ մշակելով եւ զարգացնելով վերաինտեգրման տարբեր մեխանիզմներ
  • Ապահովել մասնակցություն միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մշակման գործընթացներին

Ֆինանսավորող Գործընկերներ`  Լիխտեյնշտեյնի կառավարությունԿարիտաս Ավստրիա

Բյուջե՝  1 230 944 €

Ծրագրի ղեկավար` Լուսինե Ստեփանյան

Համակարգող` Արմինե Եփրեմյան