«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասրարական կազմակերպությունը «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակններում հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մասնակցելու դեղորայքի մատակարարման նպատակով անցկացվող գնահարցման գործընթացին։
Գնահարցման շրջանակում շահագրգիռ կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց գրավոր գնառաջարկները՝ համաձայն կից ներկայացված գնառաջարկի ձևաթղթի։
Գնառաջարկ ներկայացնելու կարգը
- Մասնակիցները պետք է՝
- ներբեռնեն կցված գնառաջարկի ձևաթուղթը,
- ամբողջությամբ և ճշգրիտ լրացնեն այն,
- հաստատեն կազմակերպության կնիքով և ստորագրությամբ։
- Լրացված և ստորագրված ձևաթուղթը պետք է սկանավորվի և ուղարկվի էլեկտրոնային եղանակով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետը
📅 Մինչև՝ « 12» 01 2026 թ.։
Գնառաջարկի ուղարկման էլ. հասցե
📧 info@caritas.am
Պայմաններ
- Գնառաջարկով ներկայացված գները պետք է լինեն ՀՀ դրամով, ներառեն բոլոր հարկերը, տուրքերը և դեղորայքի մատակարարման հետ կապված բոլոր ծախսերը։
- Ներկայացված գները պարտադիր պետք է գործեն 1 (մեկ) տարի ժամկետով՝ «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի համար։
- Գնառաջարկները պետք է ներկայացվեն բացառապես կցված ձևաթղթի միջոցով։
- Ուշ ներկայացված, թերի լրացված կամ չստորագրված գնառաջարկները չեն դիտարկվի։
- Հայկական Կարիտաս կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած կամ բոլոր գնառաջարկները՝ առանց հիմնավորման։
Լրացուցիչ տեղեկատվություն
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
📞 Հեռախոս՝ +374-98-885-775