ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Մեդիա փորձագետ ներառական կրթության ոլորտում

«Լրագրողների վերապատրաստում ներառական կրթության համատեքստում»

վերապատրաստման մոդուլի մշակում եւ վերապատրաստման անցկացում

 

Աշխատանքի տևողությունը՝  Վերապատրաստման մոդուլի մշակում՝ ապրիլի  20- մայիս 15, 2021թ․ Վերապատրաստումների անցկացում մայիս –  հունիս 2021

 

Աշխատանքի բնութագիրը՝ Լրագրողների համար՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հանդեպ զգայունացում, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուսաբանման էթիկա»   երկօրյա վերապատրաստման մոդուլի մշակում եւ վերապատրաստման անցկացում

 

Վայրը` Հայաստան

Սույն տեխնիկական բնութագիրը սահմանում է «Ներառական կրթության նպատակների եւ խնդիրների ներկայացում, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հանդեպ զգայունացում, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուսաբանման էթիկա»     վերապատրաստման մոդուլի  մշակման եւ վերապատրաստումների անցկացման ծավալը եւ պահանջները «Հայկական Կարիտաս»   ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում: Այն բխում է վերոնշյալ ծրագրի նպատակներից՝ քաջալերել ԶԼՄ-ներին, որպեսզի վերջիններս հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կարիքները պահեն ուշադրության կետնրոնում։

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն ներառական կրթության ոլորտում աշխատում է 2009 թվականից՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ դպրոցներում ներառական կրթության առաջընթացի համար: Ներկայումս կազմակերպությունը իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմայնիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից Գերմանական Կարիտասի միջոցով:

Հայկական Կարիտասի գործունեությունը բխում է Հանրակրթության մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև  Կրթության և գիտության նախարարության ռազմավարությունից, համաձայն որի մինչև 2025 թվականը բոլոր դպրոցները պետք է իրականացնեն ներառական կրթություն:

 

Առաջադրանքի խնդիրները

Սույն առաջադրանքի հիմնական խնդիրներն են.

  • Ցույց տալ համընդհանուր ներառման կարևորությունը եւ նյութերի լուսաբանման ազդեցությունը՝ հասարակության մեջ հատուկ կարիքներով անձանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւվավորման գործում
  • Տրամադրել հատուկ կարիքներով մարդկանց հետ հարցազրույց անցկացնելու ճիշտ ձեւվաչափ,
  • Ճիշտ կառուցել նյութը (ռեպորտաժ, ռադիոռեպորտաժ, հոդված, հաղորդում և այլն)՝ օգտագործելով համապատասխան տերմիններ։

Մասնագետի պարտականությունները

  • Մշակել վերապատրաստման մոդուլ (թեմաներ, տեւողություն, ռեպորտաժի պատրաստման առանձնահատկություններ, առաջադրանքներ, ստացած գիտելիքների գնահատման մեթոդներ եւ չափորոշիչներ): Մոդուլի մեջ ընդգրկել աշխարհում հատուկ կարիքներ ունեցող անձանց մասին հոդվածների, ռեպորտաժների, ռադիոռեպորտաժների, հաղորդումների հաջողված փորձի օրինակներ եւ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւավորմանն ուղղված թեմաներ ու ինտերակտիվ վարժություններ՝ նշելով յուրաքանչյուր սեսսիայի անցկացման մեթոդաբանությունը։
  • Երկօրյա դասընթացի ժամանակ օգնել մասնակիցներին տեղում նախագծել/պատրաստել ռեպորտաժներ/նյութեր հատուկ կարիքներ ունեցող անձանց մասին։
  • Ապահովել խորհրդատվության առաջիկա թեմատիկ նյութերի պատրաստման հարցում։

 

Պահանջվող որակավորումները

  • Համապատասխան կրթություն՝ լրագրության ոլորտում եւ աշխատանքային հարուստ փորձառություն,
  • Հայաստանում ներառական կրթության հիմնախնդիրների մասին լիարժեք տեղեկացվածություն,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին իրազեկվածություն,
  • Դասընթաց վարելու հմտություններ,
  • Նմանատիպ վերապատրաստումներ անցկացնելու փորձ։

 

Կրթությունը

  • Բարձրագույն կրթություն՝ լրագրության ոլորտում

Պայմանագրի տեսակը

  • Քաղաքացիաիրավական պայմանագիր

Վճարման կարգը՝ գումարի 40 %–ը կվճարվի որպես կանխավճար, իսկ 60 %–ը՝ որպես վերջնավճար՝ աշխատանքի հանձման-ընդունման ակտը ստորագրելոց հետո։

  • Աշխատանքի տևողությունը՝ ապրիլի 20, 2021 – մայիս 15, 2021թ.

 

Ինչպես դիմել

Դիմելու համար պետք է ներկայացնել՝

  • Ինքնակենսագրություն, մոդուլի պատրաստման և վերապատրաստումների անցկացման բյուջեի առաջարկ s.minasyan@caritas.am և info@caritas.am հասցեներին՝ վերնագրում նշելով «լրագրողների վերապատրաստում»:
  • Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 15-ը։
  • Միայն նախնական փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: