Տեղական մակարդակում կարիքների գնահատում 13 համայնքներում

Ծրագրի տեւողությունը` 01.06.2016 – 31.03.2017թթ.

Շահառուների թիվը՝ Սա կարիքի գնահատումն է` հարցաթերթիկներով հարցման միջոցով: Շահառուները կարող են լինել 4 մարզերից (Շիրակ, Լոռի, Գեղարքունիք եւ Արարատ): Սա ապագա ծրագրերի համար է:

Վայրը` Շիրակի մարզ(6 գյուղ), Լոռու մարզ` (3 գյուղ), Գեղարքունիքի մարզ` (3 գյուղ) եւ Արարատի մարզ:

Նախապատմությունը`
Կարիքների գնահատումը դա կարիքների բացահայտմանը եւ բավարարմանը ուղղված hամակարգային գործընթաց է, կամ այսպես ասած «բացեր» ներկա պայմանների եւ ցանկալի պայմանների կամ «ցանկությունների» միջեւ: Պետք է չափվի ընթացիկ վիճակի եւ ցանկալի վիճակի միջեւ անհամապատասխանությունը, որպեսզի ինչպես հարկն է բացահայտվի կարիքը: Կարիք կարող է հանդիսանալ ներկա արտադրողականության բարելավման եւ դեֆիցիտը ուղղելու ցանկությունը:

Կարիքների գնահատումը պլանավորման գործընթացի մի մասն է կազմում եւ հաճախ օգտագործվում է անհատների, կրթության/ուսուցման, կազմակերպությունների եւ համայնքների բարելավման համար:

  • –  Այն կարող է արդյունավետ գործիք հանդիսանալ խնդիրները պարզելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու կամ լուծումներ գտնելու համար:
  • – Հստակ հայտնաբերելով խնդիրը՝ միջոցները կարող են ուղղված լինել հնարավոր եւ կիրառելի լուծումների մշակմանը կամ իրականացմանը։
  • – Համապատասխան եւ բավարար տվյալների հավաքագրումը կբերի արդյունավետ արդյունքի մշակման գործընթացի, որը նպատակաուղղված կլինի խմբերի կարիքներին եւ ցանկություններին։

Կարիքների գնահատումը կարող է նպաստել ծրագրային որոշումների որակի բարձրացմանը եւ այսպիսով բերել կատարման բարելավման եւ ցանկալի արդյունքների իրականացման:

Արդյունքների բարելավումը, այսինքն՝ ընթացիկից դեպի ցանկալիի շարժը, կարեւոր է եւ արժեքավոր: Կարիքների գնահատման արդյունքները կկանխորոշեն հետագա որոշումները, ինչպես նաեւ՝ ծրագրերի նախագծումը, իրականացումը եւ գնահատումը, որն էլ կհանգեցնի ցանկալի արդյունքների:

«Կարիք»-ի սահմանումը կարեւոր մեկնարկային կետ է կարիքների գնահատման համար։ Չնայած որ «կարիք» բառը չկանխամտածված եւ առանց սահմանման օգտագործվում է բազմաթիվ համատեքստերում, դրանք գնահատելու համար հաճախ «կարիք» բառը սահմանում է որպես արդյունքների մեջ բացթողում, որտեղ դրա բավարարվածությունը, կամ մասնակի բավարարվածությունը անհրաժեշտ է այլ հատուկ սոցիալապես թույլատրելի արդյունքին հասնելու համար։ Կարիքները գնահատելիս առանձնացնում են երեք տեսակ՝ գիտակցված կարիք, արտահայտված կարիք եւ հարաբերական կարիք։

Կարիքների գնահատումը բարելավման գործընթացի սկզբում արդյունավետության բարձրացման համար կարեւոր դեր է խաղում։ Գնահատումները կանխորոշում են ապագա որոշումները, միեւնույն ժամանակ առաջնորդվելով նախկինում կայացված որոշումների արդյունքներով։ Այսպիսով կարիքների գնահատումը միմյանց է կապում նախկինում կատարված եւ ապագայում կատարվելիք աշխատանքները՝ առաջնորդվելով բարելավմանը ուղղված որոշումներով։

Համայնքային զարգացումը 2009 թվականից ի վեր «Հայկական Կարիտաս»-ի ռազմավարության առաջնահերթ ուղղություններից մեկն է: «Հայկական Կարիտաս»-ը իր առաջին Համայնքային զարգացման փորձը ստացել է 1988թ-ի երկրաշարժից հետո, երբ նրա գործունեության մեծ մասը ուղղված էր երկրաշարժից հետո առաջացած խնդիրների լուծմանը։ Նշված նախաձեռնությունների թվում էր երկրաշարժի հետեւանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնումը, կառուցումը եւ վերակառուցումը:

«ՀԿ»-ի Համայնքային զարգացում ռազմավարությունը ներառում է հետեւյալ ուղղությունները՝

  • – Համայնքային ենթակառուցվածքներ,
  • – Համայնքային կարողությունների զարգացում եւ ինքնակառավարման մեխանիզմների նախագծում,
  • – Քաղաքացիների մասնակցության ակտիվացում եւ քաղաքացիական գիտակցության բարձրացում,
  • – Համայնքներում ձեռնարկատիրության խթանման նախաձեռնություն,
  • – Համայնքների անդամների ինքնորոշման միջոցով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում:

Նպատակը՝ Համայնքի կարիքների զարգացման գնահատումը Հայաստանի 4 մարզերում:

Խնդիրը՝
Ծրագրի հիմնական խնդիրը համայնքային կարիքների գնահատման (CNA հետազոտական մոդել) ռազմավարության կամ զարգացման պլանների մշակումն էր Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի 10 գյուղական համայնքներում: Հաշվի առնելով փոխարժեքի աճը`10 համայնքների փոխարեն մենք CNA իրականացրեցինք չորս մարզերի 13 համայնքներում` Շիրակի մարզի – 6 գյուղ, Լոռու մարզ – 3 գյուղ, Գեղարքունիքի մարզ – 3 գյուղ, Արարատի մարզ – 1 գյուղ:

Կարիքների գնահատումը հիմք է հանդիսացել ռազմավարական միջամտությունների համար՝ հավաքագրելով համայնքների մասին վիճակագրական տվյալներ, համայնքի կարիքներին համապատասխան կայուն երկարաժամկետ ծրագրեր կամ նախագծեր մշակելու նպատակով: Դա կարող է ծառայել որպես հիմքային եւ շարունակական օպերատիվ հետազոտություն, որը հնարավորություն կտա արդյունավետորեն գնահատել ընթացքում եւ հետո առաջացած ծրագրավորման միջամտությունների ցանկացած փոփոխություն կամ երկարատեւ ազդեցություն։

Գործունեություն՝ Հարցազրույցներ ֆոկուս խմբերի, հիմնական տեղեկատուների, տեղական իշխանությունների հետ:

Գործընկերներ` Ռենովաբիս

Բյուջե` 13 540 €

Ծրագրի ղեկավար`Արտաշես Մարգարյան