Մարտի 22 -ին Վանաձորում կայացավ “Փոքրիկ իշխան” երեխաների սոցիալական կենտրոնի բացման արարողությունը` որը ստեղծվել է “Երեխաների և ընտանիքների հզորացումը Վանաձորում” ծրագրի շրջանակներում:
Մարտի 22 -ին Վանաձորում կայացավ “Փոքրիկ իշխան” երեխաների սոցիալական կենտրոնի բացման արարողությունը` որը ստեղծվել է “Երեխաների և ընտանիքների հզորացումը Վանաձորում” ծրագրի շրջանակներում: Ծրագիրը Վանաձորում իրականացվում է “Խաչվող ուղիներ” սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ, Գերմանական Կարիտասի ֆինանասական աջակցությամբ: “Փոքրիկ իշխան” կենտորնի բացմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայ Առաքելական և Կաթողիկե եկեղեցինեևից, Վանաձորի քաղաքապետարանից,հասարակական կազմակերպություններից,դպրոցներից, մշակութային օջախներից, ԶԼՄ-ներից:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը, Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը, Հայկական Կարիտաս ԲՀԿ տնօրեն Անահիտ Մխոյանը, “Երեխաների և ընտանիքների հզորացումը Վանաձորում” ծրագրի ղեկավար Գուրգեն Բալասանյանը, ծրագրի Վանաձորի համակարգող Նարինե Ղազարյանը:
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և “Խաչվող ուղիներ” ՍՀԿ գործադիր տնօրեն Կամո Եգանյանը:
Գեղարվեստական համարներով հանդես եկան Վանաձորի թիվ 1 մշակույթի տան, «Գայաննա» ԲՀԿ-ի պարային համույթները, Էջմիածնի Հայ Միասնության Խաչ ՀԿ-ի սաները: