Գյումրի եւ Վանաձոր
Արտաշատ
Գավառ
«Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր
Ծրագրի տեւողությունը` Գյումրի՝ 2009 թվ.-ից – շարունակական
Վանաձոր՝ 2010 թվ.-ից – շարունակական
Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները
Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/
Նպատակը`
Նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:
Նկարագրություն`
Ծրագրի առաջնային խնդիրն է ինտեգրել դժվար իրավիճակներում հայտնված եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպը եւ անցկացնելով կրթական եւ կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաեւ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը եւ աշխատանքը համայնքների ու դպրոցների հետ՝ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման եւ նրանց արդյունավետ ինտեգրման:
Ծրագրի առաջնային թիրախ խումբը 10-18 տարեկան 400 երեխաներն ու երիտասարդներն են՝ 200-ը Գյումրու ներառական կենտրոնում, 200–ը Վանաձորի կենտրոնում, ինչպես նաեւ նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ:
Ծրագրի թիրախ խումբ են նաեւ հանդիսանում Գյումրի եւ Վանաձոր համայնքները եւ տվյալ համայնքներում գործող 15 միջնակարգ դպրոցները՝ 9-ը Գյումրիում, 6–ը Վանաձորում:
Գործընկերներ` Կարիտաս Գերմանիա, Երեք թագավորների առաքելություն, ԱՍՀ նախարարություն
Բյուջե` 694.350 € /երեք տարվա համար/
Ծրագրի ղեկավար` Հասմիկ Սարգսյան
«Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն Արտաշատում
Ծրագրի տեւողությունը` 2016 թվ.ից – շարունակակ
Շահառուների թիվը` 130 երեխա
Վայրը` ք․Արտաշատ /Արարատի մարզ/
Նպատակը Նպաստել Արարատի մարզում դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը:
Նկարագրությունը Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությանը՝ գնահատված կարիքի հիման վրա համարժեք սոցիալական ծառայություների մատուցման, նրանց սոցիալական ներառումն ապահովելու միջոցով՝ խթանելու երեխաների՝ ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքի իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և սոցիալական մեկուսացումը:
Գործընկերները Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության ասոցիացիա, ՀՀ ԱՍՀՆ
Բյուջե ՀՀ ԱՍՀՆ / 18,720,000 ՀՀ դրամ/
Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության ասոցիացիա
/65 000 ԱՄՆ դոլար/
Ծրագրի ղեկավար` Արմինե Եփրեմյան
«Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն Գավառում
Ծրագրի տեւողությունը`2011 թվ.-ից – շարունակական
Շահառուների թիվը` 200 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները
Վայրը` Գավառ /Գեղարքունիքի մարզ
Նպատակը`Խթանել երեխաների զգացմունքային անվտանգությանը, ներառականությանը, և անձնային զարգացմումը, կիրառելով ապացույցների վրա հիմնված գործառույթ և նորարական մոտեցումներ՝ նպաստելով նրանց սոցիալ-զգացմունքային բարեկեցությանը, ճկունությանը և համայնքային կյանքին ներգրավմանը:
Նկարագրություն`
Ծրագրի առաջնային խնդիրն է ինտեգրել դժվար իրավիճակներում հայտնված եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպ եւ անցկացնելով կրթական եւ կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաեւ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը եւ աշխատանքը համայնքների ու դպրոցների հետ՝ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման եւ նրանց արդյունավետ ինտեգրման:
Ծրագրի առաջնային թիրախ խումբը 10-18 տարեկան 200 երեխաներն ու երիտասարդներն են՝ ինչպես նաեւ նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ:
Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա , ԱՍՀՆ
Բյուջե`150.540 € /երկու տարվա համար/
Ծրագրի ղեկավար` Արևիկ Թումասյան