Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ
Տևողություն՝ 11 ամիս (3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ
Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10, 2021թ․
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի գործողությունների ընթացիկ համակարգման, վերահսկման, գնահատման և հաշվետվողականության պատասխանատվությունը Գեղարքունիքի մարզում:
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերն առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև, Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ հնարավոր ընդլայնմամբ։
Հիմնական պարտականություններ
- Համակարգել ծրագրային անձնակազմի գործողությունները և ապահովել նշված ծրագրի իրականացման պլանով նախանշված բոլոր գործողությունների իրականացումը Գեղարքունիքի մարզում, ներառյալ վերահսկման, գնահատման, հաշվետվողականության և ուսուցման գործողությունները՝ երաշխավորելով դրանց համապատասխանությունը ծրագրային նպատակներին, պահանջներին և ՀԿ Ռազմավարությանը,
- Ապահովել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հաղորդակցությունը շահակիր կառույցների հետ, ինչպիսիք են՝ մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքային աշխատողները և այլ կառույցները,
- Համակարգել ծրագրի թիրախ համայնքներում շահառու հանդիսացող ընտանիքների գնահատման գոծընթացը՝ ծրագրով նախատեսված գործիքակազմի հիման վրա,
- Մշտադիտարկել/վերահսկել դաշտում իրականացվող գործողությունները (օր․՝ տեղեկատվության տրամադրում, շահառուների ուղղորդում, կենսապահովման և կեցության պայմանների բարելավմանն ուղղված գործողություններ),
- Համակարգել հետադարձ կապի և արձագանքման մեխանիզմի միջոցով զեկուցված բոլոր դեպքերի արձագանքման գործընթաացը,
- Վերահսկել ծրագրի իրականացման ընթացքում մատակարարների կողմից հարուցված ցանկացած տեխնիկական խնդիր և անհրաժեշտության դեպքում ներկայացնել ծրագրի ղեկավարին,
- Իրականացնել ծրագրի ադմինիստրատիվ գործողությունները և ապահովել փաստաթղթավորումը, ներառյալ՝ ծրագրային հանդիպումների արձանագրությունները, շահառուների ցանկեր/տվյալների բազան, պատրաստել և ներկայացնել ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծություններ՝ ըստ անհրաժշտության և պահանջի,
- Աջակցել ծրագրային կարեւոր գործողությունների պարբերական լուսաբանման գործընթացին՝ տրամադրելով տեղեկատվություն շահակիր կողմերին եւ համակարգելով լուսաբանման նյութերի պատրաստման գործընթացը,
- Համագործակցելով ծրագրի ղեկավարի հետ՝ մշակել մանրամասն ծրագրային գործողությունների պլան և հետևել դրա իրականացմանը,
- Համագործակցելով ծրագրի ղեկավարի հետ՝ մշակել մանրամասն ծրագրային հաշվետվությունների փաթեթներ՝ համաձայն պայմանագրային պահանջների՝ կազմակերպելով և օգտագործելով թիմի մասնակցությունը և ներուժը,
- Մասնակցել ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման հանդիպումներին, անձնակազմի համար իրականացվող վերապատրաստումներին։
COVID-19 անվտանգության ապահովման միջոցառումներ
- Ապահովել բոլոր աշխատողների համար պաշտպանիչ միջոցների առկայությունը՝ դիմակներ և ձեռքի ախտահանիչներ, և սոցիալական հեռավորության պահպանումը։
- Վերահսկել, որպեսզի յուրաքանչյուր անձ խստորեն պահպանի COVID-19 անվտանգության ապահովման կանոնները։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Ծրագրերի համակարգման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
- Համակարգչային հմտությունների գերազանց իմացություն,
- Ծրագրային հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային նպատակների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն,
- Ծրագրային անձնակազմին աջակցություն և ուղղորդում տրամադրելու կարողություն,
- Վերլուծական հմտություններ և խնդիրների լուծման ուղղությամբ պրոակտիվ մոտեցում ցուցաբերելու կարողություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին տեղեկանք» ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև, երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով վերջիններիս հետ ունեցած կապը: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ ապրիլի 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Ծրագրի համակարգող»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: