Տարածաշրջան՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս

Տևողություն՝ 7 ամիս (3 ամիս փորձաշրջանով)

Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ

Ծրագրի անվանումը՝ «Արձագանք հակամարտությունից տուժած ընտանիքներին Սյունիքում»

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 24, 2024թ․

 

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել կյանքի կենսապահովման բարելավմանն ուղղված գործողություններ՝ տրամադրելով խորհրդատվություն և համապատասխան տեխնիկական աջակցություն ծրագրի շահառուներին՝ կենսապահովման պայմանների բարելավման, եկամուտների ստեղծման և գյուղատնտեսական հմտությունների վերաբերյալ,
  • Կատարել տնայցեր ծրագրի սոցիալական աշխատողների հետ համատեղ՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների կարողությունների և նախկին փորձառության գնահատման նպատակով,
  • Յուրաքանչյուր շահառուի համար մշակել անհատական տնտեսական զարգացման պլան՝ շահառուի ակտիվ ներգրավմամբ, հետևել դրա իրականացմանը,
  • Շահառուներին ներգրավել շահակիր կողմերի հետ հանդիպումների և ծրագրով նախատեսված այլ միջոցառուների մեջ՝ ըստ իրենց անհատական տնտեսական զարգացման պլանի,
  • Կատարել մոնիթորինգային այցեր, տրամադրել մասնագիտական և տեխնիկական աջակցություն՝ շահառուների զարգացման պլանի իրականացման նպատակով,
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել խորհրդատվություն՝ շահառուի տնային տնտեսությունների տնտեսական հզորացման նպատակով,
  • Համագործակցել մատակարարների հետ՝ աջակցելով շահառուներին իրենց զարգացման պլանով նախանշված գործողությունների և գնումների իրականացման գործընթացում,
  • Ուսումնասիրել հնարավոր ծրագրային ռիսկերը և մշակել դրանց կանխարգելմանն ուղղված գործողություններ,
  • Տրամադրել աջակցություն ծրագրային թիմին՝ ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, իրականացման ընթացքում,
  • Ապահովել ծրագրի համապատասխան փաստաթղթավորումը, ներկայացնել ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծություններ, ամենամսյա, փուլային հաշվետվություններ ՝ ըստ անհրաժշտության և պահանջի,
  • Մասնակցել ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման և այլ հանդիպումների։

 

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության և/կամ հարակից այլ ոլորտներում,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսության ոլորտում՝ կենսապահովման պայմանները խթանող ծրագրերում, ներառելով` հմտությունների ուսուցման, այլընտրանքային / լրացուցիչ եկամտի ստեղծման, խնայողությունների, խոցելի խմբերի զբաղվածության և գյուղատնտեսական արժեքների շղթայի զարգացման փորձ և հմտություններ,
  • Ծրագրի շահառուներին շուկայի դերակատարների և շահագրգիռ այլ կողմերի հետ կապելու հմտություններ,
  • Թիրախ խոցելի խմբերի առաջնորդության, որոշումների կայացման, կայուն տնտեսական զարգացման հմտությունների զարգացման փորձի առկայություն;
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային նպատակների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն։

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով`   https://caritas.raiser.global/#/vacancies/14

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։