Տարածաշրջան՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս

Տևողություն՝ 7 ամիս (3 ամիս փորձաշրջանով)

Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ

Ծրագրի անվանումը՝ «Արձագանք հակամարտությունից տուժած ընտանիքներին Սյունիքում»

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 10, 2024թ․

 

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել տնայցեր ծրագրի թիրախ համայնքներում՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների գնահատման նպատակով, շահառուների հետ փոքր վերանորոգման պլանների, համապատասխան շինանյութի ցանկերի կազմում, աշխատուժի գնահատում, համապատասխան նախահաշիվների/հաշվարկների իրականացում;
  • Աջակցության տրամադրում շահառու ընտանիքներին՝ վերանորոգման գործողությունների իրականացման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման գործընթացում;
  • Վերանորոգման աշխատանքների ընթացքում վերահսկման և գնահատման իրականացում, տեխնիկական աջակցության ցուցաբերում;
  • Ծրագրի ղեկավարի, համակագողի և սոցիալական աշխատողների հետ համագործակցություն՝ ծրագրային գործողությունների բարելավման նպատակով;
  • Հնարավոր ծրագրային ռիսկերի ուսումնասիրություն և դրանց կանխարգելմանն ուղղված գործողությունների մշակում,
  • Աջակցության տրամադրում ծրագրային թիմին՝ ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, իրականացման ընթացքում,
  • Համագործակցություն մատակարարների հետ՝ տեխնիկական խնդիրների վերացման նպատակով՝ ծրագրի համակարգողի հետ համագործակցաբար;
  • Հետադարձ կապի և արձագանքման մեխանիզմի միջոցով զեկուցված բոլոր դեպքերի արձագանքման գործընթացում աջակցության տրամադրում ծրագրային թիմին;
  • Ծրագրի համապատասխան փաստաթղթավորման ապահովում, ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծությունների, ամենամսյա, փուլային հաշվետվությունների ներկայացում՝ ըստ անհրաժշտության և պահանջի;
  • Մասնակցություն ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման հանդիպումներին։

 

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

 

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն;
  • Մասնագիտական ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
  • Վերլուծական հմտություններ և խնդիրների լուծման ուղղությամբ պրոակտիվ մոտեցում ցուցաբերելու կարողություն;
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն;
  • Պատասխանատվության բարձր զգացում;
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն;
  • Հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային նպատակների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն։

 

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով`   https://caritas.raiser.global/#/vacancies/12

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։