«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» (Սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացում) ծրագրի շրջանակներում հայտարարվում է սոցիալական տնտեսության զարգացման միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին՝ Գաղափարների ներկայացման փուլը, որին հրավիրվում են մասնակցելու Ալավերդի (Լոռու մարզ), Անի (Շիրակի մարզ) և Վարդենիս (Գեղարքունիքի մարզ) միավորված համայնքներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները  և փոքր ու միջին ձեռնարկությունները:

 

Սոցիալական տնտեսության զարգացման միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակը.

ՀՀ սահմանամերձ համայնքներում ստեղծել բարենպաստ պայմաններ սոցիալական տնտեսության կայացման ու զարգացման համար՝ ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և ՓՄՁ-ների միջոլորտային գործընկերության միջոցով, որը միտված է որակյալ աշխատատեղերի ստեղծմանը, նորարարության և սոցիալական ներառման աջակցությանը։

 

Սոցիալական տնտեսության զարգացման միջոլորտային համագործակցության  դրամաշնորհի իրականացման ուղղություններն են․

Ուղղություն 1․ Խոցելի (ԼՂ-ից բռնի տեղահանված, պատերազմական գործողություններից տուժած, սահմանամերձ բնակավայրերում բնակվող, հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, դժվարին իրավիճակում գտնվող) բնակչության համար աշխատատեղերի, ինքնազբաղվածության, եկամտաբեր տարբեր գործունեության պայմանների ստեղծում՝ կոլեկտիվ աշխատանքի և սոցիալական ներառման միջոցով.

Ուղղություն 2․ Խոցելի խմբերի համար մատչելի և որակյալ ծառայությունների մատուցում.

Ուղղություն 3. Հանրային ծառայությունների արդիականացում, կատարելագործում, ակտիվացում՝ նպաստելով սոցիալական նորարարական ծառայությունների աճին և մատուցմանը՝ սերտորեն համագործակցելով տեղական և պետական կառավարման մարմինների հետ․

Ուղղություն 4. Սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն՝ ուղղված բնապահպանական խնդիրների լուծմանը կամ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը.

Ուղղություն 5․ Համայնքային խնդիրների արդյունավետ լուծում՝ ծախսարդյունավետության, էներգաարդյունավետության, նորարարական տեխնոլոգիական լուծումների փորձարկման և ներդրման միջոցով.

Ուղղություն 6․ Սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն՝ պետության կողմից առաջնային համարվող զբոսաշրջային, գյուղատնտեսական և սննդի արտադրության կամ վերամշակման ոլորտներում։

 

Սոցիալական տնտեսության զարգացման միջոլորտային համագործակցության  դրամաշնորհի իրականացման վայրը․

ՀՀ հետևյալ միավորված համայնքների առնվազն մեկ բնակավայր, ցանկալի է սահմանամերձ՝

1․ Գեղարքունիքի մարզի Վարդենիս միավորված համայնք,

2․ Լոռու մարզի Ալավերդի միավորված համայնք,

3․ Շիրակի մարզի Անի միավորված համայնք:

Գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 30-ը:

Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար ս/թ նոյեմբերի 9-ին ժամը 15։00-17։00-ն հրավիրվում ենք մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպմանը Zoom հարթակում, որին կարող եք միանալ հետևյալ հղումով՝

https://us06web.zoom.us/j/89348178969?pwd=KKzcO2OJNmTk4bvEjXWOKZj3qN1jZ2.1

Առցանց հանդիպման մուտքանիշ՝ 893 4817 8969

 

Մուտքի գաղտնաբառ՝ 648222

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. Սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացում» («ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ») ծրագիրը ն իրականացվում է Սեքյող Կաթոլիք Կարիտաս Ֆրանսիայի և Կարիտաս Իսպանիայի ֆինանսական աջակցությամբ:

Մանրամասները այստեղ՝