Հոկտեմբեր 08, 2024թ

  1. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
  2. 2024 թ. հոկտեմբերից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի տեղահանված ընտանիքներին և երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն և հզորացում» ծրագիրը, որի նպատակն է բավարարել բռնի տեղահանված ընտանիքների կարիքները և տրամադրել հոգեբանական աջակցություն:
  3. Ծրագրի շրջանակում հայտարարվում է էլեկտրատեխնիկայի և կենցաղային պարագաների ընտրության մրցույթ, Վարդենիս քաղաքում՝ տեղահանված ընտանիքների կարիքները բավարարելու համար: Ծրագրի կողմից ներկայացված կարիքների համաձայն՝ խանութը պետք է առաքի կենցաղային տեխնիկան և կենցաղային պարագաները քաղաքի հարակից բնակավայրերի համապատասխան հասցեներով:

 

Ընտրված մատակարարը պատասխանատու կլինի հետևյալի համար.

  • Որակյալ կենցաղային տեխնիկայի առկայություն՝ երաշխիքային կտրոններով,
  • Կենցաղային պարագաների լայն տեսականու ապահովում,
  • Պատվիրված ապրանքների արագ, անխափան և անվտանգ տեղափոխման գործընթացի կազմակերպում Վարդենիս համայնքի բնակավայրեր։

Ընտրված մատակարարը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.

  • Ունի որակյալ ապրանքների վաճառքի և սպասարկման փորձ,
  • Երաշխավորում է ապրանքների որակն ու անվտանգության չափանիշներին համապատասխանությունը,
  • Առկա է համապատասխան լիցենզիա և իրավաբանական ձևակերպում,
  • Ի վիճակի է իրականացնել մատակարարումն արագ և ժամանակին՝ համաձայն պայմանագրի պայմանների,
  • Ունի հասարակաական կազմակերպութությունների հետ աշխատանքի դրական փորձ և կարողություն։
  • Պատրաստ է աշխատել ծրագրային թիմի հետ՝ ապահովելու գործընթացի արդյունավետությունը և շահառուների բավարարվածությունը։

 

Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման պահանջները

Ստորագրված և կնիքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն սքան տարբերակով հետևյալ էլ. հասցեներին՝ info@caritas.am, m.grigoryan@caritas.am , կամ ներկայացվեն «Կանանց ռեսուրս կենտրոն Վարդենիսում»՝ ք. Վարդենիս, Մշակույթի պալատ, Ռոմանի 8 հասցե, մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 18:00:

Ցուցումներ մատակարարներին

–  Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով,

–  Գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։

Կարդալ ավելին ․․․