Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման
Ամսաթիվ: Հոկտեմբեր 27, 2023
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- Հայկական Կարիտասն իրականացնում է նաև վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։
- Վերոնշյալ ծրագրերի շրջանակներում, Հայկական Կարիտասն այս փուլում հայտարարում է արևային ֆոտովոլտային համակարգերի գնանշման հարցում.
1 | Հասցե | ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի փողոց, տուն 15 |
Նկարագիրը և պայմանները
|
Տանիքին տեղադրվող, ցանցին միացվող արևային ֆոտովոլտային համակարգ․
1. Համակարգի դրվածքային հզորությունը՝ 8.8 կՎտ 2. Վահանակների նվազագույն հզորությունը՝ 550 Վտ 3. Հենակառուցվածքը՝ նախաներկված մետաղ 4. Տանիքի մակերեսը՝ ոչ ավելի, քան 60քմ |
|
2 | Հասցե | ք. Գյումրի, Հ. Սարգսյան փողոց, 2-րդ նրբանցք, տուն 27 |
Նկարագիրը և պայմանները
|
Տանիքին տեղադրվող, ցանցին միացվող արևային ֆոտովոլտային համակարգ․
1. Համակարգի դրվածքային հզորությունը՝ 16 կՎտ 2. Վահանակների նվազագույն հզորությունը՝ 550 Վտ 3. Հենակառուցվածքը՝ նախաներկված մետաղ 4. Տանիքի մակերեսը՝ ոչ ավելի, քան 180քմ |
|
3 | Հասցե | ք. Գյումրի, Մհեր Մկրտչյան 41 |
Նկարագիրը և պայմանները
|
Տանիքին տեղադրվող, ցանցին միացվող արևային ֆոտովոլտային համակարգ․
1. Համակարգի դրվածքային հզորությունը՝ 8.8 կՎտ 2. Վահանակների նվազագույն հզորությունը՝ 550 Վտ 3. Հենակառուցվածքը՝ նախաներկված մետաղ 4. Տանիքների մակերեսները՝ ոչ ավելի, քան 90քմ |
Այլ պահանջներ․
- Վահանակների քանակը պետք է ընտրված լինի այնպես, որ գտնվեն լիարժեք աշխատանքային ռեժիմում և չառաջացնեն թերարտադրություն։ ՖՎ վահանակները պետք է լինեն միաբյուրեղ։
- Փոխակերպիչների մոդելները, մալուխները և հավելյալ էլեկտրական սարքավորումները պետք է համապատասխանեն շուկայում առաջատար վարկանիշ ունեցող մոդելներին։ Համակարգերը պետք է համալրված լինեն էլեկտրական պաշտպանական համակարգերով։
- Վահանակների համար պետք է տրվի առնվազն 15 տարի երաշխիք, իսկ փոխակերպիչի համար՝ առնվազն 5 տարի, ամրակցման համակարգերի համար՝ առնվազն 3 տարի։ Համակարգի երաշխիքային սպասարկման պարտավորություն առնվազն 5 տարի։
- Առնվազն վեց ամիս անհրաժեշտ է մասնագիտական այց և մոնիթորնգի ծառայություն։
- Գնառաջարկները պետք է ներկայացնել նախագծման, տեղադրման և երաշխիքային սպասարկման ծառայությունները ներառյալ։
- Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվում 25 օրացուցային օր՝ 3 նախագծերը միասին։
Գնանշման վերջնաժամկետը եւ ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ Նոյեմբեր 3, 2023, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ Հայկական Կարիտասի գլխամասային գրասենյակ
Շիրակի մարզ, Գյումրի 3118, Հ.Սարգսյան 3-րդ նրբ․, տուն 8
Հեռախոս՝ (+374 312) 5-72-01
Կամ PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am
- Պարզաբանումներ:
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել Հայկական Կարիտասին հետեւյալ էլեկտրոնային հասցեին․
Ցուցումներ մատակարարներին․
1) Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ,
3) Առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։
4․ Գնանշումները կմերժվեն հետեւյալ դեպքերում.
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
5․ Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները եւ պայմանները
Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները և պայմանները կսահմանվեն գնումը պատվիրելիս և կարգավորվում են օրենսդրական կարգով։ Մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պետք է լինեն նոր և չվնասված։
6․ Գնահարցման վավերականության ժամկետը.
Գնանշումը պետք է վավեր լինի գնային առաջարկի հայտի ժամկետի ավարտից հետո առնվազն 20–30 օրվա ընթացքում։
7․ Գնահատման չափանիշներ.
Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի Հայկական Կարիտասի առաքման ժամանակացույցի պահանջներին.
ա) Համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,
գ) գնահարցմանը ներկայացված ապրանքների որակը,
դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,
ե) առաջարկվող սակագները եւ առաջարկվող զեղչերը,
զ) առաջարկվող երաշխիքային և հետսպասարկման պայմանները,
ը) նախկինում իրագործված պրոյեկտները (եթե կիրառելի է)։