«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ
Ամսաթիվ: Հուլիս 11, 2023
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- 2021թ․ հունիսից Հայկական Կարիտասն իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ, ինչպես նաև, ջերմամեկուսացման, կրթական եւ մասնագիտական միջոցառումներ, և այլն։
- Վերոնշյալ ծրագրի շրջանակներում, Հայկական Կարիտասն այս փուլում հայտարարում է արևային էներգետիկ համակարգերի գնանշման հարցում՝ արևային թերմոսիֆոն համակարգերի։
(տես պահանջվող տեխնիկական բնութագրերը Հավելված 1-ում)
- Տեղադրումները նախատեսված են Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի՝ Կառնուտ, Գետք, Երազգավորս, Ջրառատ գյուղերում և Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի՝ Ծաղկուտ, Բերդաշեն, Աղվորիկ, Ալվար, Գտաշեն, Հողմիկ և Արդենիս գյուղերում։
Գնառաջարկները պետք է ներկայացնել նախագծման, տեղադրման և երաշխիքային հետսպասարկման ծառայությունները ներառյալ։
- Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը։
Գնանշման վերջնաժամկետը եւ ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ Հուլիս 21, 2023, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ Հայկական Կարիտասի գլխամասային գրասենյակ
Շիրակի մարզ, Գյումրի 3118, Հ.Սարգսյան 3-րդ նրբ․, տուն 8
(+374 312) 5-72-01 (գրասենյակ); (+374 77) 61-69-11 (բջջային)
Կամ PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am
- Պարզաբանումներ:
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել Հայկական Կարիտասին
կամ +374 77 61 69 11 հեռախոսահամարով։
Գրավոր դիմումները կարող եք ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին․ info@caritas.am
Ցուցումներ մատակարարներին․
1) Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ
3) Առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։
4․ Գնանշումները կմերժվեն հետեւյալ դեպքերում.
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
5․ Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները եւ պայմանները
Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները և պայմանները կսահմանվեն գնումը պատվիրելիս և կարգավորվում են օրենսդրական կարգով։ Մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պետք է լինեն նոր և չվնասված։
6․ Գնահարցման վավերականության ժամկետը.
Գնանշումը պետք է վավեր լինի գնային առաջարկի հայտի ժամկետի ավարտից հետո առնվազն 20–30 օրվա ընթացքում։
7․ Գնահատման չափանիշներ.
Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի Հայկական Կարիտասի առաքման ժամանակացույցի պահանջներին.
ա) Համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,
գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,
դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,
ե) առաջարկվող սակագները եւ առաջարկվող զեղչերը,
զ) առաջարկվող երաշխիքային և հետսպասարկման պայմանները,
ը) նախկինում իրագործված պրոյեկտները (եթե կիրառելի է)։