Ամսաթիվ: Դեկտեմբեր 18, 2023
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- 2021թ․ հունիսից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար և 4 համայնքապատկան կառույցներում արևային համակարգերի տեղադրումներ, 190 ընտանիքների տներում ջերմամեկուսացման միջոցառումներ, կրթական և մասնագիտական միջոցառումներ և այլն։
- Վերը նշված ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս»-ը այս փուլում հայտարարում է արևային էներգետիկ համակարգերի գնանշման հարցում՝ թերմոսիֆոն և ֆոտովոլտային համակարգերի (տե’ս պահանջվող տեխնիկական բնութագրերը Հավելված 2-ում)։ Տեղադրումները նախատեսված են Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կրաշեն գյուղում, ինչպես նաև՝ Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Եղնաջուր, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Հովտուն, Շաղիկ գյուղերում։
Գնառաջարկները պետք է ներկայացնել նախագծման, տեղադրման և երաշխիքային հետսպասարկման ծառայությունները ներառյալ ։
- Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը։
Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ Դեկտեմբերի 25, 2023՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ
ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8
(+374 312) 57201 – գրասենյակ; (+374 77) 61-69-11 (բջջային)
Կամ PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am
- Պարզաբանումներ:
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտաս»-ին կամ +374 77 61 69 11 հեռախոսահամարով։
Գրավոր դիմումները կարելի է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին․ info@caritas.am
Ցուցումներ մատակարարներին․
1) գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ
3) առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։
4․ Գնանշումները կմերժվեն հետևյալ դեպքերում.
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
5․ «Հայկական Կարիտասի» ընդհանուր դրույթները և պայմանները
«Հայկական Կարիտաս»-ի ընդհանուր դրույթները և պայմանները կսահմանվեն գնումը պատվիրելիս և կարգավորվում են օրենսդրական կարգով։ Մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պետք է լինեն նոր և չվնասված։
6․ Գնահարցման վավերականության ժամկետը.
Գնանշումը պետք է վավեր լինի գնային առաջարկի հայտի ժամկետի ավարտից հետո առնվազն 20-30 օրվա ընթացքում։
7․ Գնահատման չափանիշներ.
Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի «Հայկական Կարիտաս»-ի առաքման ժամանակացույցի պահանջներին.
ա) համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,
գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,
դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,
ե) առաջարկվող սակագները և առաջարկվող զեղչերը,
զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,
ը) նախկինում իրագործված նախագծերը (եթե կիրառելի է)։