Ծրագրի անվանումը` «ԵՄ-ն  հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի»
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 18.07.2024
Իրականացման վերջնաժամկետը` 2 ամիս
Քանակը` 4 շինություն
Տարածքը` Շիրակի մարզ

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:

 

2023թ․ սեպտեմբերից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառումը:    Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից որպես «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս։

 

Վերը նշված ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս»-ն այս փուլում հայտարարում է Էներգաարդյունավետ մետաղապլաստե դռների և պատուհանների պատրաստման և տեղադրման ծառայությունների գնման հրավեր։

 

Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը:

Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման եղանակը

Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․

Ամիս/ամսաթիվ՝  հուլիս 18, 2024՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը

Հասցե՝ «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ

Գյումրի 3118,  Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8, (+374 312) 57201 – գրասենյակ կամ

PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեներին․ info@caritas.am, edgar.hakobyan@caritas.am

Պարզաբանումներ

Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կամ կապ հաստատել ծրագրի համակարգող Էդգար Հակոբյանի հետ +374 93 22 79 05 հեռախոսահամարով։

Նկարագիրը և պայմանները.

Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ստորև աղյուսայկով  ներկայացված բնակավայրերի շինություններում պատրաստել և տեղադրել էներգաարդյունավետ մետաղապլաստե դռներ և պատուհաններ։

 

Բնակավայրեր և տեղամասեր

ՀՀ Համայնք/բնակավայր Օբյեկտի անվանում, տեղադրման կետ Դուռ պատուհանների քանակ, քմ
1 Աշոցք/Արփենի Համայնքային կենտրոն,  Դուռ /17 քառ․մ/ պատուհան /32 քառ․ մ/
2 Աշոցք/Գոգհովիտ Համայնքային կենտրոն, Դուռ /33 քառ․մ/ պատուհան /34 քառ․ մ/
3 Աշոցք/Մուսաելյան Վարչական շենք/համայնքային կենտրոն Պատուհանների փոխարինում 9 հատ  /13 քառ․ մ/, արտաքին դուռ- 3 հատ, 6.2ք.մ.
4 Աշոցք/ Սալուտ Համայնքային կենտրոն Նկուղի դուռ – 2.6 քառ.մ, պատուհան – 1 քառ.մ
5 Աշոցք/ Սալուտ Համայնքային կենտրոն Նախամուտք – 34 ք.մ., մուտքի դուռ-2.4 ք.մ.

 

Ծառայության մատուցման ընդհանուր պահանջներ

  1. Այցելել տեղամասեր, ճշգրտել դուռ պատուհանների վերջնական չափսերը,
  2. Բոլոր հիմնական մուտքի դռերը պետք է պատրաստված լինեն ջերմախզիչ միջուկով այլումինե պրոֆիլներով,
  3. Գնառաջարկը իր մեջ պարունակելու է ըստ տեղամասերի տեղադրվող դուռ, պատուհանների էսքիզները, օգտագործվող պրոֆիլների, մետաղե փականների մասին տեղեկատվություն,
  4. Ծառայությունների մատուցումը իր մեջ ներառելու է տեղամասերում հին պատուհանների ու դռների քանդման և նորերի տեղադրումից հետո բացվածքների վերականգնումը սվաղի միջոցով, փոխարինված պատուհանների համար տեղադրել պատուհանագոգեր,
  5. Դուռ, պատուհաններին տրամադրվում է առնվազն 5 տարվա երաշխիք,
  6. Մետաղապլաստե դուռն ու պատուհանները պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.
  • Պրոֆիլի գույնը՝ սպիտակ,
  • Պրոֆիլի հաստությունը՝ 60 մմ,
  • Ապակեփաթեթը 4+4 մմ, ընդհանուր հաստությունը ոչ պակաս 20 մմ,
  • Խցիկների քանակը՝ 3,
  • Ապակին թափանցիկ,
  • Ամրանավորող պողպատի պրոֆիլի հաստությունը ոչ պակաս քան 1,2 մմ,
  1. Պատուհանների համար անհրաժեշտ է նախատեսել նաև պատուհանագոգեր՝ չափերը ճշտել տեղում,
  2. Ալյումինե դուռը պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին.
  • պրոֆիլի գույնը սպիտակ;
  • պրոֆիլի հաստությունը 60 մմ;
  • ապակեփաթեթը 4+4 մմ, ընդհանուր հաստությունը 20 մմ;
  1. Պատուհանները պետք է ունենան բարդ փական,
  2. Աշխատանքները պետք է իրականացվեն կազմակերպությունների միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո մեկամսյա ժամկետում:

 

Մասնակցության պայմանները.

  • Որպես հայտատու կարող են հանդես գալ տեղական իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ կամ անձինք, որոնք նախկինում ունեցել են ոլորտային դրական փորձ, (առնվազն 5 տարի),
  • Կառավարման և վարչական կազմակերպությունների /մարմինների (հանրային և մասնավոր), համայնքների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ,
  • Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է առնվազն կազմի հայտի արժեքի չափով,
  • Առաջադրանքի կատարման համար Հայաստանում գործող համապատասխան օրենսդրական դաշտի իմացություն,
  • Գնային առաջարկը անհրաժեշտ է ներկայացնել՝ լրացնելով Հավելված 1 և Հավելված 2
  • Հայտում նշվում են օգտագործվող նյութերի և համալրող մասերի արտադրման երկիրը։
  • Հայտը չի դիտարկվի ծառայության մատուցման ընթացքում ռուսական արտադրության որևէ նյութ,  սարք, արտադրանք կիրառելու պարագայում։

 

Վճարման ժամանակացույցը

  • Ներկայացվող գնառաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, բացառությամբ ԱԱՀ-ի՝ սույն ծրագրի շրջանակում ձեռք բերվող ապրանքների և մատուցվող ծառայությունների 80%-ն ազատված են ԱԱՀ-ից և մաքսատուրքից, իսկ 20% գումարը հանդիսանում է ներդրում, որն ազատված չէ ԱԱՀ-ից։
  • Վճարումը կիրականացվի՝ համաձայն փաստացի կատարված աշխատանքի և հանձման-ընդունման ակտերի:

 

Ցուցումներ մատակարարներին

1) գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,

2) բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ,

3) առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,

4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),

5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։

 

4 Գնանշումները կմերժվեն հետևյալ դեպքերում

ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),

բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

Գնահատման չափանիշներ

Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը  կհամապատասխանի «Հայկական Կարիտաս»-ի առաքման ժամանակացույցի պահանջներին.

ա) համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,

բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,

գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,

դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,

ե) առաջարկվող սակագները և առաջարկվող զեղչերը,

զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,

ը) նախկինում իրագործված նախագծերը։

Կարդալ ավելին․․․