Ծրագրի տեւողությունը` 01.04.2017-30.11.2017
Շահառուների թիվը` 150 աշակերտ
Վայրը` Լանջիկ գյուղ
Նախապատմություն՝ Լանջիկի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1987թ.-ին եւ սկսել է գործել 1990թ.-ին: Կառույցն իր մեջ կարող է ներառել 392 աշակերտ: Վերջին անգամ դպրոցը վերակառուցվել է պետական հովանավորությամբ 2006թ.-ին, սակայն վերակառուցումից հետո նորից կար գույքի պակաս: 2012թ.-ին «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության աջակցությամբփոխվեցին դպրոցի պատուհանների մի մասը: Այժմ դպրոցն ունի ճաշարան, սպորտդահլիճ, բակ, որը սակայն հագեցած չէ համապատասխան սարքավորումներով, ինչը հնարավորություն կտար օգտագործել դպրոցից ստացած հնարավորությունները:
Նպատակը՝ Լանջիկ գյուղի դպրոցի կրթական պայմանների բարելավում:
Խնդիրը՝ Բարելավել Լանջիկ գյուղի դպրոցի կրթական պայմանները ապահովելով համապատասխան կահույք դպրոցի ճաշարանի համար, սպորտ դահլիճին սպորտային իրեր եւ համակարգիչներ տրամադրելով:
Գործունեություն` «Հայկական Կարիտաս»-ի ծրագրի ղեկավարը պատասխանատու է ծրագրի համակարգման, իրականացման համար: Նա նաեւ պատասխանատու է ծրագրի ընթացակարգերի եւ մեխանիզմների իրականացման համար: Բացի այդ նա պատասխանատու է համապատասխան մեթոդների բաշխման դրանց ժամանակին կատարման եւ փոխադրման համար: Ծրագրի վերջնական ֆինանսավորումը եւ զեկույցը գործընկերներին ներկայացվում է ծրագրի հաջող ավարտից հետո 30 օրվա ընթացքում:
Գործընկեր` Հայաստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության Նախարարություն
Բյուջե` 30 200 €
Ծրագրի ղեկավար` Գագիկ Տարասյան