Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ապրանքի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

 

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

Ապրանքի գինը վճարվում է մատակարարումից հետո 5 օրյա ժամկետում։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am  հասցեներին մինչև նոյեմբերի 25-ը ժամը 15։00-ը վերնագրում նշելով Պատճենահանող սարքի մատակարարման գնառաջարկ IEQE23-4։

 

Թեմա: Պատճենահանող սարքի մատակարարման գնանշման հրավեր

Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու պատճենահանող սարքի  մատակարարման գնանշման գործընթացին:

Ապրանքի անվանում Քանակ
Պատճենահանող սարք 1

 

Տեխնիկական Նկարագրություն

Տպման տեխնոլոգիա : Լազերային

Թղթի առավելագույն չափը ։ A3

Տպիչի ֆունկցիաները ։ Պատճենահանել, սկանավորել , Կրկնակի տպագրություն.

Տպելու սկանավորելու արագություն : 25-50 էջ/ր

Քարթրիջի ռեսուրս ։ 8000 – 10000 էջ

Ինտերֆեյս : USB/Ethernet/Wi-Fi

Ավտոմատ սնուցող. : 30 – 50 թերթ, 35 ppm

 

Գնառաջարկների ներկայացման պայմաններ

Ներկայացվող փաստաթղթերը՝

1.Ֆինանսական առաջարկ (հավելված 1)

2.Կազմակերպության տվյալներ (հավելված 1)

3․Ապրանքի տեխնիկական բնութագիր

 

Հավելված 1․․․․