Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Կահույքի պատրաստման և տեղադրման ծառայությանպայմանագիր։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Պատվերի հաստատումից հետո կազմակերպությունը պարտավորվելու է երկու ամիս անց տեղադրել պատվիրված կահույքը։ Կազմակերպությունից ակնկալվելու է երաշխիքային սպասարկում 1 տարի ժամկետով։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am հասցեին մինչև օգոստոսի 6-ը ժամը 15։00-ը վերնագրում նշելով Կահույքի պատրաստման և տեղադրման գնառաջարկ IEQE23-11։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին