Գնանշման Հրավեր N IEQE23-6

 

Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։

Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գնառաջարկ և կազմակերպության տվյալներ (Հավելված 1) ինչպես նաև հայտարությունում նշված ճաշացանկին համարժեք ճաշացանկ

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am   հասցեներին մինչև Փետրվարի 24-ը ժամը 12։00-ն՝ վերնագրում նշելով «Հյուրանոցային ծառայություն IEQE23-6»

 

Ծառայության մատուցման ժամանակահատված Մայիս 3-4 (30 անձ)

Մայիս 9-11 (44 անձ)

Հուլիս 7-12 (8 անձ)

Հուլիսի  7-9 (16 անձ)

Հուլիսի 10-12 (12 անձ)

 

Վճարումը կկատարվի ծառայության մատուցումից հետո 5 օրյա ժամկետում ըստ ծառայության մատուղման ակտի։ Հյուրանոցային ծառայության ընտրության արձանագրությունը կուղարկվի բոլոր հայտ ներկայացնողներին մինչև փետրվարի 28-ը։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Անի Համալբաշյանին

Հեռախոս՝ +374 93832366

Էլ. Փոստ՝  a.hamalbashyan@caritas.am

 

Պահանջվող ծառայության նկարագրություն

Հյուրանոցային ծառայություն  

  • մայիսի 3-4-ը՝ ՝2 օր 1 գիշեր 30 անձի համար, ներառյալ գիշերակաց, ժողովասենյակի վարձակալություն, սնունդ՝ 2 ճաշ, 1 ընթրիք, 3 սուրճի ընդմիջում 1 նախաճաշ
  • մայիսի 9-11-ը՝ 3 օր 44 անձի համար, ներառյալ գիշերակաց, ժողովասենյակի վարձակալություն, 2 հանդիպումների սենյակ, սնունդ՝ 3 ճաշ, 2 ընթրիք, 5 սուրճի ընդմիջում, 2 նախաճաշ
  • հուլիսի 7-12-ը 6 օր 5 գիշեր՝ 8 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ ՝6 ճաշ, 5 ընթրիք, 5 նախաճաշ, 12 սուրճի ընդմիջում
  • հուլիսի 7-9-ը 3 օր 2 գիշեր՝ 16 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ ՝3 ճաշ, 2 ընթրիք, 2 նախաճաշ, 6 սուրճի ընդմիջում
  • հուլիսի 10-12-ը 3 օր 2 գիշեր՝ 12 անձի համար ներառյալ գիշերակաց, սնունդ ՝3 ճաշ, 2 ընթրիք, 2 նախաճաշ, 6 սուրճի ընդմիջում

Կարդալ ավելին․․․

IEQE23-6_Հավելված 1