Ենթադրամաշնորհային մրցույթ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «ԱՐԱՄԱԶԴ. ՍՔԵՅԼ» (Սոցիալական գործընկերությունը հանուն տեղական տնտեսության զորացման) ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ: Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի միավորված համայնքներում սոցիալական տնտեսության կայացմանը և զարգացմանը՝ խթանելով սոցիալական ձեռնարկատիրությունը և համայնքային նախաձեռնությունները։

 

Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են դիմել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու իրավաբանական սուբյեկտները, որոնք իրականացնում կամ նախատեսում են իրականացնել գործունեություն վերոնշյալ մարզերի միավորված համայնքներում և որոնց գործունեությունը համահունչ է սոցիալական տնտեսության զարգացման սկզբունքներին։

Դիմումները կարող են ներկայացվել ինչպես անհատապես, այնպես էլ գործընկերային կամ միջոլորտային համագործակցության ձևաչափով՝ ձևավորելով կոնսորցիումներ։ Հայտատուները կարող են ներկայացնել մի քանի առաջարկ/գաղափար,

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի սոց․խնամողի թափուր հաստիքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 Սկիզբ՝ 01.04.2026թ.

 

Սոցխնամողի պարտականություններն են՝

  • Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը;
  • Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը;
  • Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում;
  • Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին;

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական  կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում  հրավիրում է ընկերություններին`  ներկայացնելու գնային առաջարկ  նշված ապրանքը/ապրանքները ձեռք բերելու նպատակով: Նշված մոդելների առկա չլինելու պարագայում կարող եք ուղարկել նաև նույն գնային սահմաններում նշված պարամետրերին համապատասխանող այլ մոդելներ։ Առաքումը Գյումրի պետք է կազմակերպի ընտրված կազմակերպությունը։

Մոդել Նկարագրություն
1 Գունավոր տպիչ Epson EcoTank L14150 Հիմնական ֆունկցիաներՏպիչ/Սքաներ/պատճենահանում

Տպագրության տեխնոլոգիա – գունավոր

Տպագրության տեսակ – թանաքային

Տպագրության ձևաչափ

Սոց աշխատող

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում» ծրագրի սոց աշխատողի պաշտոնի համար

 

Վայրը՝ ք. Վարդենիս

Տևողությունը՝ 12 ամիս՝ 3 ամիս փորձաշրջանով

Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ (50% ներգրավվածություն)

Աշխատանքի սկիզբը՝ 01․03․2026թ․

Դիմելու վերջնաժամկետը՝ 10․02․2026թ․

 

Ներածություն՝

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ․-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության,

Գրենական պիտույքների գնանշման հրավեր N IEQE26-2

Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Գրենական պիտույքների մատակարարման պայմանագիր 1 տարի ժամկետով։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։ Նախապատվությունը կտրվի Գյումրիում տեղակայված մատակարարներին։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։