ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելումն երիտասարդների շրջանում

Ծրագրի տեւողությունը` 01. 01.2016 – 30. 06.2016թ.թ.

թ.թ.

Շահառուների թիվը`  մոտ 250 աշակերտ

Վայրը`  Շիրակի մարզ

Սեռական հասունացումը նոր զգացմունքների և սեփական անձի բացահայտման մի ժամանակահատված է, որի արդյունքում դեռահասները այլ վարք են դրսևորում ներառյալ չպաշտպանված կամ խմբակային սեռական հարաբերություններ, տարբեր տեսակի թմրանյութերի օգտագործում և այլն:

Մի շարք գործոններ Հայաստանում՝ հատկապես համայնքներում բնակվող երիտասարդներին դարձնում են բարձր ռիսկային խումբ. դրանք են ներկայումս հասանելի խորհրդատվական ծառայությունների, վերապատրաստված մասնագետների, առողջ ապրելակերպի, վերարտադրողական առողջության և թմրադեղերի չարաշահման կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության պակասը, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը:

Համայնքներում դեռահասները աջակցություն և խնամք գրեթե չեն ստանում և ՄԻԱՎ-ով վարակված մարդու նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումը շարունակում է մնալ մեծ խնդիր:

Քանի որ ՄԻԱՎ-ը նախևառաջ փոխանցվում է որոշակի վարքի դրսևորման միջոցով, որը հնարավոր է փոխել, մշակվել են վարքի վրա դրականորեն ազդող կրթական ծրագրեր/մեթոդներ, որոնք Հայաստանում վարակի տարածումը վերահսկելու տեսանկյունից արդյունավետ կլինեն: Երիտասարդները այս կրթական գործողությունների իրականացման հարցում առաջնային ուշադրության կարիք ունեն։

Ուստի ծրագրի շրջանակներում կիրառվեց «Հավասարը՝ հավասարին» մեթոդաբանությունը, որը նպատակ ունի բարձրացնել ուսուցանվող խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի, սեռավարակների և թմրամոլության մասին գիտելիքների մակարդակը։ «Հավասարը՝ հավասարին» տեղեկատվական դասընթացներ անցկացվեցին Գյումրի քաղաքի ավագ օղակի 3 ուսումնական հաստատություններում, Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» և «Փոքրիկ Իշխան» կենտրոններում, ինչպես նաև Շիրակի մարզի Առափի, Շիրակ և Ազատան համայնքների դպրոցներում։

Ծրագրի նպատակ՝
Երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, իրենց սեփական վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ:

Ծրագրի արդյունքները՝

  • Թիրախ դպրոցների բարձր դասարանի աշակերտները տեղեկացվեցին ՄԻԱՎ-ից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից /ՍՃՓՀ/ պաշտպանվելու, ինչպես նաև իրենց վերարտադրողական կարիքների և իրավունքների մասին:
  • Թիրախ դպրոցների բարձր դասարանի աշակերտները դարձան առողջ ապրելակերպ վարելու դերակատարներ և ստանձնեցին իրենց սեփական առողջության մասին հոգ տանելու գործը:

Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա (Իննսբրուկ)

Բյուջե` 17 109 €

Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան

Համակարգող`  Աննա Հակոբյան