Ծրագրի տևողությունը` 24 ամիս, 01.01.2021-31.12.2023

Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի

 Շահառուներ`

Անմիջական շահառուներ՝

  •  հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ
  • հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ կամ խնամակալներ
  • անապահով պայմաններում բնակվող երիտասարդ աղջիկներ, ովքեր հեշտությամբ կարող են թրաֆիքինգի զոհ դառնալ
  • մանկատան աղջիկ սաներ
  • միայնակ մայրեր
  • ամուսնալուծված կանայք
  • բազմազավակ մայրեր, որոնց ամուսինները գործազուրկ են
  • փախստականներ և սոցիալապես անապահով ընտանիքների կանայք, ովքեր կարող են ենթարկվել ընտանեկան բռնության

Անուղղակի շահառուներ՝

  • ծրագրում ներգրավված ուղղակի շահառուների երեխաներ կամ ընտանիքի այլ անդամներ
  • Արցախից ներքին տեղահանված անձինք, ովքեր ժամանակավոր կամ մշտական բնակություն են հաստատել ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում
  • Ընտանիքներ (տեղահանված և տեղացի), ովքեր պատերազմի արդյունքում կորցրել են իրենց միակ կերակրողներին
  • Վնասվածք ստացած զինվորների ընտանիքներ

Ծրագրի նպատակը.

Ընձեռել տնտեսական անկախություն ձեռք բերելու հնարավորություն՝ այդպիսով նվազեցնելով կանանց նկատմամբ բռնության հավանականությունը։

Ծրագրի նկարագրություն.

Ծրագրի ազդեցությունը՝

  • Կանանց տնտեսական հզորացում՝ հմտությունների զարգացման և եկամտաբեր ծրագրերի միջոցով, որպեսզի վերջիններս  դառնան երկրի նախաձեռնող ժողովրդավարական քաղաքացիներ:

Արդյունքը՝

  • Հաստատված տնտեսական գործողությունները կայուն են և շարունակական բարելավում են ապահովում 40 սոցիալապես խոցելի կանանց:

Արդյունքներ.

  1. Հզորացվել են 40 շահառու կանանց (ընտանիքների) կարողությունները (հմտություններ և ռեսուրսներ)՝  տնտեսական գործունեության հաջող իրականացման նպատակով:
  2. 40 շահառու կանանց ինքնավստահությունը բարելավվել է։

Գործընկեր` Ռենովաբիս

Բյուջեն` 68,802 եվրո

Ծրագրի պատասխանատու` Գայանե Նորիկյան