38_1Հոկտեմբերի 29-ին կայացան “Հայկական Կարիտաս” ԲՀԿ Կարի ուսուցում կանանց համար” ծրագրի հինգերորդ խմբի 9 մասնակիցների ավարտական քննությունները և դեֆիլեն, որի ժամանակ ցուցադրվեցին ուսանողների կողմից վերջին ամիսների ընթացքում կատարած կարի աշխատանքները:

38_1Հոկտեմբերի 29-ին կայացան “Հայկական Կարիտաս” ԲՀԿ Կարի ուսուցում կանանց համար” ծրագրի հինգերորդ խմբի 9 մասնակիցների ավարտական քննությունները և դեֆիլեն, որի ժամանակ ցուցադրվեցին ուսանողների կողմից վերջին ամիսների ընթացքում կատարած կարի աշխատանքները:

Ծրագրի շրջանավարտները հաջողությամբ հանձնեցին քննությունները` վաստակելով գերազանց գնահատական և դերձակի որակավորում: Քննական հանձնաժողովի կազմում էին` Աիդա Խաչատրյանը, Սվետա Կուրղինյանը, Լուսինե Մովսիսյանը և Մարգարիտ Աթոյանը:

Քննությանը հաջորդեց դեֆիլեն, որը հրավիրվածներին զարմացրեց իր գույներով, ոճերի բազմազանությամբ և նորաձևությամբ: Ցուցադրման ավարտին, “Հայկական Կարիտաս” ԲՀԿ գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը և ծրագրի ղեկավար Աննա Եղոյանը հանձնեցին դիպլոմները և շնորհակալություն հայտնեցին ծրագրի ուսուցանող Նելլի Հարությունյանին: Նրանք նաև հայտնեցին, որ Հայկական Կարիտասը նվիրում է շրջանավարտներին մեկական մոդել իրենց կարի աշխատանքներից:

Կարի ուսուցում կանանց համար” ծրագրիրը իրականացվել է սկսած 2007-ից:

Ծրագիրը նպատակն էր ուսուցման մեջ ներգրավել այն կանանց, ովքեր կարիք ունեն ձեռք բերելու նոր մասնագիտություն, որպեսզի ապահովեն իրենց և իրենց ընտանիքների տնտեսական կայունությունը: Ծրագիրը մեծապես նպաստել է նաև ուսանողների ինքնահաստատմանը` միաժամանակ զարգացնելով նրանց գեղագիտական ճաշակը: Կենտրոնը մի վայր է, որը ծրագրում ներգրավված կանանց համար հաղորդակցվելու, քննարկելու և փորձի փոխանակման հավաքատեղի է դարձել:

Կարի ոււսուցումը իրականացվել է անվճար, և ուսուցման ժամանակ օգտագործված նյութերը Հայկական Կարիտասը նույնպես տրամադրել է անվճար: Կարի ուսուցումը տևել է 1 տարի` շաբաթական 15 ժամ, որին զուգահեռ կազմակերպվել է նաև շյուղագործության և հուլունքագործության կարճաժամկետ ուսուցում:

իրականացվել է Ռենովաբիս կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: