Կարի կենտրոն կանանց համար

Ծրագրի տեւողությունը` 01.07.2015 – 30.06.2017թ.թ.

թ.թ.

Շահառուների թիվը` 50 կանայք

Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ

Նախապատմությունը`

Տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում Հայկական Կարիտասը բացահայտեց, որ կա մասնագիտական դասընթացների կարիք, որպեսզի որևէ կերպ նպաստեն աղքատ և լքված ընտանիքների տնտեսական կայունությանը: 2005-2006 թթ. ին իրականացվեց նմանատիպ փորձնական ծրագիր, որի փոքրաթիվ շահառուներն էին ընտանեկան բռնությունների զոհ դարձած կանայք: Մինչև 2007 թ-ը վերածվեց ամբողջովին գործող կենտրոնի` տեղական որակի չափանիշներին համապատասխան: 2007-2016 թթ-ի ընթացքում 120-ից ավել կանայք կենտրոնում հաճախել են կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների, և շնորհիվ ձեռք բերած գիտելիքների ևկարողությունների`հիմա ունակ են որոշակիորեն ներդրում ունենալ իրենց ընտանիքի կենսապայմանների բարելավման հարցում:

Նպատակը`

2014թ-ի հուլիս ամսից սկսած Հայկական Կարիտասը սկսեց “Կարի Կենտրոն կանանց համար” ծրագրի երրորդ եռամյա փուլը,որի նպատակն է կանանց տնտեսապես անկախություն հնարավորություն ընձեռնումը` կարի ուսուցման միջոցով:

Խնդիրները`

Վերապատրաստել 50 կանանց որպես կարի մասնագետներ` վերջիններիս ապահովելով հավելյալ կարի հմտություններով` հավասար կրթության մեթոդաբանության օգտագործման միջոցով:Հոգեբանական խորհրդատվության ապահովման միջոցով բարձրացնել նրանց ինքնագնահատականը և ապահովել կանանց փոքր բիզնես վարելու հմտություններով, որպեսզի երաշխավորեն իրենց աշխատունակությունը և տնտեսական անկախությունը:

Գործունեությունը`

Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում (2014-2017) շահառուները կբաժանվեն 5 խմբերի և յուրաքանչյուր խմբի հետ կանցկացվի 12 ամսյա կարի դասընթացներ, որին զուգահեռ կանցկացվեն նաև կարճաժամկետ շյուղագործության, բատիկայի և հուլունքագործության դասընթացներ:

Կարի դասընթացը կիրականացվի որակավորված մասնագետի կողմից`այն կամավոր ուսուցանողների օգնությամբ,ովքեր ընտրվել են մեր լավագույն նախկին շրջանավարտներից:

<pՄեր շրջանավարտների աշխատունակությունը երաշխավորելու համար, մենք ծրագրել ենք ապահովել նրանց` իրենց սեփական փոքր բիզնեսը կազմակերպելու և ղեկավարելու ունակությամբ և կարի պարագաներով` կարի գույքով, որի մեջ են մտնում որոշ նյութեր, որոնք հնարավոր կդարձնեն կանանց համար տնօրինել իրենց սեփական եկամուտը:

Բացի կանանց աշխատունակության վրա դրված շեշտից, ծրագրում կա նաև այլ նորամուծություն` համեմատած այլ տարիների հետ, այն է` անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվությունների ապահովում: Այն իրականացվում է որպես կանանց ակումբ, որը անցկացվում է բարձրագույն որակավորում ունեցող մասնագետի կողմից:

Վստահեցնելու համար ավելի լավ որակը և ավելի մրցունակ արտադրանքը, փորձնական շրջանում մենք սկսել ենք օգտվել նաև ոճաբանի ծառայություններից,ով մեզ արտադրման ընթացքում կօգնի ` ապահովելով ժամանակավոր, շուկայում առավել պահանջարկ ունեցող դիզայնով: Այսպիսով մենք կօգնենք կանանց և’ իրենց հետագա մարկետինգի մարտավարության հարցում, և’ այնպիսի ապրանքների արտադրաման հարցում, որոնց տեղական և ազգային ցուցահանդես _ վաՃառքներում վաՃառվելու հավանականությունը մեծ է:

Կանոնավոր կերպով կազմակերպվող սոցիալական միջոցառումները, ինչպիսիք են ավարտական խմբերի սաների կարած զգեստների ցուցադրությունները, ցուցահանդես-վաճառքները, Հայկական Կարիտասի այլ ծրագրերի շահառուների համար կազմակերպվող բարեգործական միջոցառումները կբարձրացնեն կանանց ինքնավստահությունը, ինչպես նաև կօգնեն նրանց գնահատել իրենց սեփական կարողություններն ու հմտությունները:

Շահառուներ`

Ծրագրի շահառուներն են կանայք, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնությունների, անապահով ընտանիքների երիտասարդ աղջիկներ, ովքեր կարող են հեշտությամբ թաֆիքինգի զոհեր դառնալ, մանկատների աղջիկներ, միայնակ մայրեր, ամուսնալուծված կանայք, բազմազավակ մայրերը, որոնց ամուսինները գործազուրկ են, փախստականներ և չափազանց կարիքավոր ընտանիքների կանայք:

Գործընկերներ` Ռենովաբիս

Բյուջե` 70 000 €

Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան

Համակարգող` Նելլի Հարությունյան