Վայրը` Գյումրի, Ղազանչի, Սեպասար (Շիրակի մարզ)
Տևողություն` 01.02.2020-01.02.2023
Շահառուներ` 198 երեխաներ և նրանց ընտանիքները
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կարևորելով նախադպրոցական տարիքի երեխաների սննդի անվտանգությունը և առողջ սնուցումը նրանց հետագա աճի և զարգացման համար՝ Գյումրու 2 մանկապարտեզներում՝ «Գյումրու մանկիկ» ՀՈԱԿ և «Մուշ» մանկական կենտրոն, Ղազանչի և Սեպասար գյուղական համայնքների նախադպրոցական հաստատություններում իրականացնում է «Մեծանալ առողջ» ծրագիրը: Այն ուղղված է երեխաների սննդի և սնուցման բարելավմանը, նախադպրոցական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացանը և ծնողական ներգրավվածության խրախուսմանը:
Ծրագրի նպատակը՝ Շիրակի մարզում նախադպրոցական տարիքի 198 երեխաների համար հավասարակշված սնունդի և զարգացման բարելավված հնարավորությունների ապահովում:
Ծրագրի նկարագրություն՝
- հավելյալ սնունդի մատակարարում,
- սննդի պատրաստման, մատուցման, պահեստավորման մշտադիտարկում,
- մանկապարտեզների խոհանոցների և սննդի պահեստների ֆիզիկական պայմանների բարելավում,
- երեխաներին առողջ սննդակարգի, շրջակա միջավայրի, անվտանգության ապահովման վերաբերյալ գործնական գիտելիքների մատուցում
- մանկապարտեզների անձնակազմի համար դասընթացների կազմակերպում «Առողջ սնունդ և շրջակա միջավայր», «Պաշտպանողական վարքագծեր» թեմաներով
- ծնողների համար դասընթացների կազմակերպում «Առողջ սնունդ և շրջակա միջավայր» թեմայով:
Ծրագրի ավարտին`
- որակյալ սննդի տրամադրում 198 երեխաներին,
- խոհանոցների և սննդի պահեստների ֆիզիկական պայմանների բարելավում չորս մանկապարտեզներում,
- մանկապարտեզների 198 երեխայի մոտ առողջ սննդակարգի, շրջակա միջավայրի, անվտանգության պահպանման գիտելիքների և կարողությունների ձևավորում,
- մանկապարտեզների անձնակազմի 29 անդամների աշխատանքային կարողությունների հզորացում,
- 188 ընտանիքների կարողությունների հզորացում:
Ծրագրի գործընկեր` Կարիտաս Իննսբրուք
Ծրագրի բյուջեն` 75000 €
Ծրագրի ղեկավար` Թամարա Սիմոնյան