Տեղական մակարդակում «կանաչ» և նորարարական գաղափարների իրականացման համար

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի շրջանակներում հայտարարվում է փոքր դրամաշնորհների մրցույթ։

Դրամաշնորհների տրամադրման նպատակն է․

  • Խթանել տեղական մակարդակում «կանաչ» և նորարարական գաղափարներների և նախաձեռնությունների վերհանմանը,
  • Աջակցել այդօրինակ նախաձեռնությունների իրականացմանը։

Մրցույթին ներկայացված հայտերից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 4 ծրագիր-առաջարկները, որոնց իրականացման համար կտրամադրվի դրամաշնորհ՝ յուրաքանչյուրին 450,000-ական դրամի չափով:

Հայտերն ընդունվում են 2024թ․ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի սեպտեմբերի 17-ին։

 

Դրամաշնորհների քանակը Ընդհանուր՝ 4 դրամաշնորհ
Դրամաշնորհների չափը Յուրաքանչյուր դրամաշնորհը՝ 450,000 ՀՀ դրամ
Դրամաշնորհի իրականացման վայրը Շիրակի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրեր
Իրականացման ժամանակահատված Սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 17-ը, 2024թ․
Ովքեր կարող են դիմել Գրանցված հասարակական կազմակերպություններ, դպրոցական խորհուրդներ, , ակտիվ համայնքային գրանցված խմբեր, և այլն։
Պայմաններ
  • Ներկայացված ծրագիր-առաջարկը պետք է ենթադրի  տեղական մակարդակում (համայնք, բնակավայր) իրականացվելիք գործողություններ,
  • Ծրագիր-առաջարկը պետք է ենթադրի համայնքային  կամավորական ներգրավվածություն,
  • Հայցվող գումարը չպետք է գերազանցի 450,000 ՀՀ դրամը, խրախուսվում է նաև այլ աղբյուրներից ներդրումներ՝ ծրագրի ընդհանուր գաղափարի իրականացմանը։
  • Ծրագիրային գործողությունների պետք է իրականացված, ավարտված լինեն մինչև 2024թ․ հոկտեմբերի 17-ը,
  • Ծրագրի վերջնական նկարագրական և ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն ծրագրի ավարտից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում։
  • Ծրագիր-առաջարկում ընդգրկված ծախսերը պետք է ուղղված լինեն ծրագրային գործողությունների իրականացմանը (աշխատավարձ կամ այլ անուղղակի ծախսեր չեն ընդունվում)։
Դիմելու կարգը

 

Ծրագիր-առաջարկը պետք է կազմված լինի․

·        1-2 էջ պատմողական մասից

(տե՛ս ծրագիր-առաջարկի ձևաթուղթը ներքևում),

·       բյուջեից և ծախսերի մանրամասն նկարագրությունից։

«Կանաչ գաղափարների» օրինակներ Համայնքային նշանակություն ունեցող տարածքի կամ պատմամշակութային կոթողների շրջակայքի մաքրում աղբից, գետերի հուների մաքրում, աղբամանների տեղադրում, էներգախնայողության և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ, կանաչ տարածքների հիմնում կամ ծառատունկ, և այլ նորարարական գաղափարներ, որոնք դրական ազդեցություն կունենան համայնքի շրջակա միջավայրի, կենսաբազմազանության կամ բնակիչների համար։

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@caritas.am  կամ a.martyrosyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին (PDF ֆորմատով) կամ առձեռն հանձնել տպագիր տարբերակով հետևյալ հասցեով՝ Հայկական Կարիտասի գլխավոր գրասենյակ՝ հասցեն

Գյումրի, ՀՍարգսյան փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8։ Հեռախոս՝ (0312) 5-72-01; www.caritas.am

Պարզաբանումների և հայտերի լրացման աջաակցության համար կարող եք գրավոր դիմել info@caritas.am  կամ a.martyrosyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին։

Կարդալ ավելին․․․