«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ) ծրագրի շրջանակներում հայտարարվում է միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլը, որին հրավիրվում են մասնակցելու ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները:
Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակը.
Նպաստել գյուղական միավորված, այդ թվում սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով:
Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի արդյունքները.
Համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեն հետևյալ արդյունքների հասանելիությանը.
- Միավորված գյուղական և սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում` եկամտաբեր գործունեության խթանման միջոցով.
- Սահմանամերձ գյուղական համայնքներում երիտասարդների արտահոսքի կանխարգելում` նոր հնարավորությունների ստեղծման միջոցով.
- Գյուղական համայնքներում մասնագիտական ուսուցման որակի բարձրացում՝ գործատուների հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրման միջոցով
- Գյուղարտադրության խթանում և գյուղական տուրիզմի զարգացում՝ ավանդական և նորարական լուծումների կիրառմամբ.
- Համայնքային ենթակառուցվածքների բարենորոգում, հզորացում, համայնքային ծառայությունների որակի բարելավում՝ նորարարական լուծումների, էներգաարդյունավետ նորարարական համակարգերի ներդրման և բարելավման միջոցով.
- Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում՝ աշխատատեղերի ստեղծման նպատակով.
- Համայնքային առաջնային կարևորության հիմնախնդիրների լուծում՝ երիտասարդական նախաձեռնողականության խթանման միջոցով
- ՏԻՄ գործունեության բարելավում՝ քաղաքացիական մասնակցության ակտիվացման և հանրային վերահսկողության մեխանիզմների հզորացման միջոցով:
Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի իրականացման վայրը.
Ներկայացված միջոլորտային դրամաշնորհները կարող են իրականացվել ՀՀ երեք մարզերի հետևյալ տարածաշրջանների /միավորված/ գյուղական համայնքներում
- Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ, Վարդենիս, Շողակաթ, Գեղամասար միավորված համայնքներ.
- Լոռու մարզ՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Օձուն, Սարչապետ միավորված համայնքներ.
- Շիրակի մարզ՝ Աշոցք, Ամասիա, Սարապատ, Արփի, Անի, Ախուրյան, Մարմաշեն միավորված համայնքներ:
Աշխատանքային պարտականությունների փաթեթը և պահանջվող որակավորումը ներբեռնեք այստեղ ՝