Ծրագրի տեւողությունը՝ 2022 թվականի ապրիլ – 2025 թվականի մարտ
Շահառուների թիվը` կախված է վերադարձողների քանակի հետ
Թիրախ խումբ` ԵՄ անդամ երկրներից կամավոր և հարկադիր վերադարձողներ
Վայրը` ՀՀ ողջ տարածք
Նպատակը՝ Օժանդակել ԵՄ անդամ երկրներից կամավոր և հարկադիր վերադարձողներին վերաինտեգրվել Հայաստանում:
Խնդիրները՝
Տրամադրել սոցիալական, բժշկական, իրավաբանական և փոքր բիզնեսի ստեղծման աջակցություն:
Հայկական Կարիտասը տրամադրում է՝
Աջակցության հետևյալ տեսակներն են առկա ծրագրի շրջանակներում.
Հետժամանման փաթեթ – 615 եվրոյին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար (մեկնելուց 3 օրվա ընդացքում), որը կարող է տրամադրվել կանխիկ կամ անկանխիկ: Տրամադրման որոշումը կայացվում է ուղարկող երկրի կողմից։
Հետվերադարձի փաթեթ (12 ամիս մեկնելուց հետո)
Կամավոր վերադարձի ընտանիքի ղեկավարին/հիմնական դիմորդին – 2000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Հարկադիր վերադարձի ընտանիքի ղեկավարին/հիմնական դիմորդին – 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Երկու տեսակի վերադարձի դեպքում ընտանիքի յուրաքանչյուր լրացուցիչ անդամին՝ 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Ուղարկող երկիրը կարող է նաև լրացուցիչ օգնություն տրամադրել՝ ի հավելումն Frontex-ի աջակցության:
Վերադարձողները կարող են դիմել վերաինտեգրման օգնության համար նաև Հայաստան ժամանելուց հետո 6 ամսվա ընթացքում: Օգնություն ստանալու իրավունքի որոշումը կայացնում է ուղարկող երկրիրը:
Ծրագրի գործունեությունը ներառում է, բայց չի բացառում հետևյալ քայլերը.
- Երկարաժամկետ բնակարանային և հարակից ծախսեր. Վարձակալության, հիմնական կահույքի և վերանորոգման ծախսերը կարող են տրամադրվել վերաինտեգրման օժանդակությունից: Երկարաժամկետ բնակարանների վարձակալությունը կարող է կազմել 12 ամիս՝ սկսած վերադառնալու օրվանից:
- Կանոնավոր բժշկական օգնություն. Ցանկացած տեսակի բժշկական օգնություն ներառված է վերաինտեգրման գումարի մեջ։
- Կրթություն
o Դպրոց. Դպրոցական վճարները կամ հետագա կրթության ծախսերը երեխաների և մեծահասակների համար ներառված է գումարի մեջ:
o Մասնագիտական ուսուցում. Մասնագիտական ուսուցման վճարները նույնպես ներառված են վերաինտեգրման գումարի մեջ։
- Աշխատանքային խորհրդատվություն և աջակցություն աշխատաշուկա մուտք գործելու հարցում. Հայկական Կարիտասը կարող է վերադարձողին տեղեկացնել ընթացիկ աշխատաշուկայի մասին և անհրաժեշտության դեպքում ուղղորդել այլ կազմակերպություններին:
- Իրավաբանական խորհրդատվություն. Սա ներառում է խորհրդատվություն և ուղղորդում համապատասխան կազմակերպություններին՝ կապված վերադարձողի կոնկրետ կարիքների հետ: Վարչական աջակցություն՝ անձը հաստատող փաստաթղթերի, վարորդական իրավունքի վկայականի նորացման, երեխաներին դպրոց ընդունելու հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերում և այլն։
- Հոգեսոցիալական աջակցություն. Հոգեսոցիալական աջակցություն կարող է առաջարկվել Հայկական Կարիտասի կողմից: Անհրաժեշտության դեպքում վերադարձողին կուղղորդվեն ավելի մասնագիտացված կազմակերպություններ/հիվանդանոցներ:
- Աջակցություն փոքր բիզնեսի ստեղծման գործում. Հայկական Կարիտասը կարող է օգնություն առաջարկել վերադարձողին բիզնես ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում՝ կախված վերադարձողի կարիքներից և հնարավորություններից որոշակի բիզնես հիմնելու հարցում: Հայկական Կարիտասը կարող է վերադարձողին խորհուրդ տալ հնարավոր բիզնես գաղափարների մասին և միասին ուսումնասիրել որոշակի ծրագրի ուժեղ և թույլ կողմերը: Ի վերջո, վերադարձողն է որոշում, թե բիզնեսի որ տեսակն է իրականացնելու:
Ֆինանսավորող Գործընկերներ` Frontex EU Return Fund /AMIF/, Caritas Belgium
Բյուջե` 12 000 € /կառուցվածքային/
Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան