Առաջին ներառական փուռ եւ սրճարան Գյումրիում

Ծրագրի տեւողությունը` 20.12.16-19.12.18 (24 ամիս)

Շահառուներ՝

  • – Հաշմանդամություն ունեցող երիտասարդներ
  • – Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ
  • – Գյումրու «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոն՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար

Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի

Նպատակը`
Ստեղծել հնարավորություններ՝ աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման համար։

Խնդիրներ`

  • – Ստեղծել ներառական փուռ և սրճարան Գյումրիում
  • – Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը աշխատաշուկայում

Ակնկալվող արդյունքները

  • – Գյումրիում գործում է ներառական փուռ
  • – Գյումրիում գործում է ներառական սրճարան
  • – ԷՄիլի Արեգակ կենտրոնի հիման վրա գործում է այգի
  • – Հաշմանդամություն ունեցող անձինք վերապատրաստված են և պարտաստ ներգրավվելու աշխատաշուկայում
  • – Հաշմանդամություն ունեցող անձինք մասնակցում են թերապեւտիկ աշխատանքների
  • – Աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացված է։

Գործընկերներ` Եվրոպական միություն, Ավստրիական զարգացման համագործակցություն, Կարիտաս Ավստրիա (Վորալբերգի թեմ)

Ծրագրի ղեկավար` Տիգրանուհի Հակոբյան

Համակարգող` Լիլիթ Գեւորգյան