Ծրագիրը «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը:
Ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը:
Տևողություն՝ հունվար 2023թ. – նոյեմբեր 2024թ. (22 ամիս)
Բյուջե՝ € 2.803.990
ԵՄ համաֆինանսավորում՝ € 2.699.336
Իրականացնող գործընկեր՝ ԳՄՀԸ
Գործընկեր նախարարություններ
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Թիրախային խմբեր և շահառուներ
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առավելապես էներգիայի տեսանկյունից խնդրային համայնքներում: Ծրագրի անմիջական շահառուներն են տեղական համայնքներն ու բնակչությունը: Առաջնայնություն կտրվի ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսություններին (ՏՏ) և հանրային/համայնքային կառույցներին, ներառյալ մանկապարտեզները, առողջության, սպորտի և մշակույթի կենտրոնները, բուսաբանական այգիները, տեղական թանգարանները և այլն:
Արդյունքներ
Արդյունք 1․ Էներգաարդյունավետության (ԷԱ) և վերականգնվող էներգիայի (ՎԷ) փոքրածավալ լուծումների խթանում ցածր եկամուտ ունեցող, գյուղական կամ քաղաքային ՏՏ-ներում և բնակավայրերում՝ ծախսերի համաֆինանսավորման, իրազեկության բարձրացման և հզորությունների ստեղծման միջոցով։
Արդյունք 2․ Բնակչության ավելի մեծ հատվածի վրա մեծ ազդեցություն ունեցող ԷԱ և ՎԷ միջոցառումներ և ցուցադրական պիլոտային գործողություններ առավելապես էներգիայի տեսանկյունից խնդրային համայնքներում:
Արդյունքների ցուցիչներ
- Շուրջ 600 տնային տնտեսություն կապահովվի փոքրածավալ ԷԱ լուծումներով
- Շուրջ 80 հանրային/համայնքային կառույց կապահովվի փոքրածավալ ՎԷ և ԷԱ լուծումներով
- Շուրջ 18 հանրային/համայնքային կառույց կապահովվի ավելի լայնածավալ ՎԷ և ԷԱ լուծումներով
Ակնկալվող արդյունքներ
- Խոցելի, ցածր եկամուտ ունեցող ՏՏ-ներում կխթանվի կոշտ կենսավառելիքով աշխատող էներգաարդյունավետ վառարանների օգտագործումը:
- Տեղերում աշխատող արհեստավորները և/կամ արտադրողները կուսուցանվեն էներգաարդյունավետ վառարանների արտադրության և շուկայավարման ուղղությամբ:
- Ընտրված ՏՏ-ներում կիրականացվեն պիլոտային գործողություններ, ներառյալ (մասնակի) ջերմամեկուսացման և այլ նորարարական միջոցառումների ուղղությամբ՝ հիմնվելով նախնական իրագործելիության ուսումնասիրությունների և գնահատումների վրա:
- Կխթանվեն փոքրածավալ ՎԷ (մինչև 5 ԿՎտ հզորությամբ արևային վահանակների, արևային ջրատաքացուցիչների տեղադրում) և/կամ պարզ ԷԱ միջոցառումները հանրային/համայնքային կառույցներում:
- Աջակցություն կտրամադրվի ավելի մեծ ծավալի ՎԷ (մոտ 20-25 ԿՎտ կամ ավելի հզորությամբ արևային կայաններ) և ԷԱ միջոցառումներին հանրային/համայնքային կառույցներում, որոնք մեծ ազդեցություն ունեն տեղական բնակչության ավելի մեծ հատվածի վրա, օրինակ՝ 50-ից ավելի շահառու յուրաքանչյուր կառույցում:
- Աջակցություն ԷԱ և ՎԷ մասին իրազեկության բարձրացմանը և լավագույն փորձի տարածմանը տեղական համայնքներում, մարզերում և ազգային մակարդակում:
- Կուսումնասիրվեն այլընտրանքային կենսազանգվածի գյուղատնտեսական արտադրության և այլընտրանքային կենսավառելիքի խթանման հնարավորությունները:
Ծրագիրը կիրականացվի թիրախային մարզերի տեղական և տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2), ՀԿ-ների , ՔՀԿ-ների և այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագրի ղեկավար՝ Լիլիա Համբարձումյան