Հավասար հնարավորություններ տաղանդավոր կամավորներին
Ծրագրի տևողությունը` 01.08.2012- 01.08.2017թ.թ.
թ.թ.
Շահառուների թիվը` 30 կամավոր
Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ
Ծրագրի նպատակը`
Ստեղծել զարգացման բարենպաստ պայմաններ Հայաստանում երիտասարդների համար եւ բարձրացնել նրանց սոցիալական պատասխանատվությունը` ներգրավելով «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի գործունեության մեջ:
Ծրագրի խնդիրներն են.
- Աջակցել երիտասարդների կրթություն ստանալու գործընթացին` դրանով նպաստելով նրանց անձնային եւ կարիերայի զարգացմանը:
- Ներգրավել ուսանողներին «Հայկական Կարիտաս»ի Կամավորական Կորպուսում` զարգացնելով նրանց ունակություններն ու սոցիալական աշխատանք կատարելու կարողությունները` «Հայկական Կարիտաս»ի Բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի գործունեության մեջ ներառելու միջոցով:
Աջակցությունը ներառում է.
- Ուսման վարձավճար,
- Տրանսպորտային ծախսերի հատուցում (անհրաժեշտության դեպքում),
- Կենսական ծախսերի աջակցություն (անհրաժեշտության դեպքում):
Դոնոր կազմակերպությունը` Կարիտաս Ավստրիա
Բյուջե` 36 480 €
Կոնտակտային անձ` Սաթիկ Թոքմաջյան