Հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող և կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար

Ծրագրի տեւողությունը`  01.10.2014 – 30.09.2016թ.թ.

թ.թ.

Վայրը` Շիրակի,Գեղարքունիկի մարզ և Երևան

Նպատակը`

Նպաստել կրթության, զբաղվածության և արժանապատիվ կյանքի հավասար հնարավորությունների ապահովմանը` հաշմանդամություն ունեցող, կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար:

Գործողությունների նկարագրություն`

  1. Ստեղծել հնարավորություն հաշմանդամություն ունեցող և կարիքավոր 200 երեխաների համար` ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական ​​հմտություններ կամ ստանալ բարձրագույն կրթություն, հետագայում աշխատանք գտնելու համար: Օժանդակել հաշմանդամություն ունեցող երեխաներին սովորել հոգալ իրենց մասին:
  2. Փոխել վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ դպրոցներում և հասարակության մեջ, բացահայտել ներառական կրթության խնդիրները և կրթական գործընթացներից երեխաների դուրս մնալու պատճառները:
  3. Շիրակի և Գեղարքունիքի մարզերի երկու դպրոցներում ստեղծել, (յուրաքանչյուր մարզում մեկ դպրոց) ներառական կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ` երեխաներին ինտեգրելու ուսումնական գործընթացների մեջ:
  4. Բարձրացնել ԴԾԽԱԱԱ աշխատակազմի, ԴԾԽ հկ-ների և առանձին ծնողների կարողությունները` նպաստելու սեփական կայունությանը, ինչպես նաև հզորացնել ծնողներին` իրենց երեխաների շահերի պաշտպանության հարցերում:

Շահառուներ/Քանակ

  • Երևանի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 34 դպրոցների հաշմանդամություն ունեցող և կարիքավոր երեխաները,
  • 12 ԴԾԽ Շիրակի մարզում, 12 Գեղարքունիքի մարզում, 10 Երևանում դպրոցների հաշմանդամություն ունեցող և կարիքավոր երեխաները /ընդհանուր թվով 34 դպրոցներ/,
  • 170 հաշմանդամություն ունեցող և կարիքավոր երեխաներ, որոնք ունեն հնարավորություն ստանալ մասնագիտական ​​ուսուցում,
  • 30 երեխաներ, որոնք ունեն հնարավորություն ստանալ բարձրագույն կրթության
  • 170 աշակերտներ, որոնց հետ կաշխատեն ԴԾԽ-ները, նախապատրաստելու հավասարը` հավասարին ուսուցում կազմակերպելու համար
  • 510 դպրոցականներ, որոնք մասնակցում են հավասարը հավասարին դասընթացներին,
  • ԴԾԽԱԱԱ անձնակազմի անդամները,

Ծրագրի անուղղակի թիրախ խմբեր

  • Այլ ծնողներ, շահառու դպրոցներից (որոնց հետ ԴԾԽ – ները կաշխատեն),
  • Պետական ​​մարմիններ,
  • Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի մասնագետներ, (տարածաշրջանային, տեղական ինքնակառավարման մարմիններ, դպրոցների տնօրեններ, ԿԱԻ կամ ԿԳՆ փորձագետներ​​):

Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա(Ինսբրուկ), Ֆրանսիական Կարիտաս

Բյուջե` 115 000 €

Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան