Տևողություն՝ հունվարի 29-ից մինչ ապրիլ 30, 2024թ․

Աշխատանքի վայրը՝ Վանաձոր, Գյումրի

Զբաղվածությունը՝ լրիվ դրույք

Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 25

Ծրագրի նպատակն է ստեղծել ինտեգրված բնապահպանական կրթական կենտրոն «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոնների տարածքում՝ նպաստելով շրջակա միջավայրի պահմապանման  գիտակցման բարձրացումը վաղ տարիքից: Այս ուսումնական կենտրոնը կմշակի և կիրականացնի տարիքին համապատասխան կրթական ծրագրեր և նյութեր՝ երեխաների շրջանում բնապահպանական իրազեկումը բարձրացնելու համար: Այն կներառի ինտերակտիվ նիստեր, սեմինարներ, էքսկուրսիաներ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և թափոնների կառավարմանը:

 

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել համապատասխան կրթական նյութեր՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը, պահպանմանը և կայունությանը
  • Հարմարեցնել կրթական մեթոդները երեխաների տարբեր տարիքային խմբերին
  • Իրականացնել կրթական հանդիպումներ, սեմինարներ և ինտերակտիվ քննարկումներ երեխաների համար տարբեր միջավայրերում՝ դպրոցներում, համայնքային կենտրոններում և բացօթյա տարածքներում
  • Իրականացնել գործնական բնապահպանական աշխատանքներ և շրջայցեր
  • Կազմակերպել և վարել դաշտային էքսկուրսիաներ բնական միջավայրեր, զբոսայգիներ և բնապահպանական վայրեր՝ բնության հետ կապը խթանելու համար
  • Մշակել և իրականացնել բացօթյա միջոցառումներ՝ շաբաթօրյակներ, ծառատունկեր, վերամշակման ծրագրերը, որոնք նպաստում են բնապահպանական իրազեկմանը և էկոհամակարգերի նկատմամբ հարգանքի ձևավորմանը
  • Հաստատել համագործակցություն դպրոցների, համայնքային կազմակերպությունների և բնապահպանական գործակալությունների հետ կրթական ծրագրերի հասանելիությունն ընդլայնելու համար և իրականացնել համատեղ միջոցառումներ
  • Համագործակցել մանկավարժների, ծնողների և համայնքի շահագրգիռ կողմերի հետ աջակցող և համախմբված կրթական միջավայր ստեղծելու համար
  • Դիտարկել և գնահատել երեխաների անհատական առաջընթացը, անհրաժեշտության դեպքում տրամադրելով հետադարձ կապ և աջակցություն:

 

 

 Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն բնապահպանության, կենսաբանության կամ հարակից մասնագիտության ոլորտում
  • Բնապահպանական խնդիրների և կայունության պրակտիկայի լավ իմացություն
  • Աշխատանքային փորձ բնապահպանական կրթության կամ հարակից ոլորտում
  • Բացօթյա արշավներ, քայլարշավներ, էքսկուրսիաներ կազմակերպելու և իրականացնելու փորձ
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Երեխաներին ուսումնական գործընթացում ոգեշնչելու և ներգրավելու ունակություն
  • Ճկունություն և հարմարվողականություն՝ տարբեր միջավայրերում և տարիքային տարբեր խմբերի հետ աշխատելու համար

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով   https://caritas.raiser.global/#/vacancies/5

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։