Գեղասար և Խնկոյան գյուղերի դպրոցների կրթական պայմանների բարելավում:
Վերապատրաստման դասընթացներ Վանաձորի հատուկ դպրոցի շրջանավարտների համար:
Սկիզբ` 2005թ.
Ծրագրի իրականացման վայրը` Ախուրյան, Գեղասար, Խնկոյան, Կապս, Արեգնադեմ, Վանաձոր, Վարդաքար, Ձորաշեն, Պոքրաշեն
Նպատակը`
Ծրագրի հիմնական նպատակն էր տրամադրել մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ Վանաձորի հատուկ դպրոցի ուսանողներին:
Խնդիրները`
1. Սեմինարների, քննարկումների, ֆիլմերի և հատուկ հոգեբանական թեստերի միջոցով երեխաների մոտ առաջացնել աշխատելու ցանկություն:
2. Շահառուների մոտ ձևավորել հասարակության կողմից լայնորեն ընդունված արժեքային համակարգը, որը նրանց կօգնի ամբողջովին ներգրավվել այդ հասարակության մեջ:
3. Օգնություն տրամադրել Գեղասար և Խնկոյան գյուղերի դպրոցների, ինչպես նաև Վանաձորում բնակվող 160 անապահով երեխաներին.
• գնելով դպրոցական և սպորտային պարագաներ.
• տալով նրանց սնունդ.
• վերմակներ, սրբիչներ.
• հիգիենայի պարագաներ.
Տարեկան բյուջե` 29,000.00 եվրո
Ֆինանսավորում` Երեք թագավորների շարժում, Կարիտաս Ֆելդկիրխ /Ավստրիա/
Ծրագրի ղեկավար` Գագիկ Տարասյան /deputydirector@cararm.am/