Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար
Ծրագրի տեւողությունը` 01․01․2023 – 2025թ փետրվար
Շահառուների թիվը` 200
Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի
Նկարագրություն` Հայաստանում ապրող միայնակ ծերերը (հատկապես հաշմանդամները եւ միայնակները) իրենց կյանքի ընթացքում հանդիպում են զգալի սոցիալական, տնտեսական եւ բժշկական դժվարությունների: Նրանք չեն օգտվում սոցիալական ծառայություններից եւ չկան հաստատություններ, որոնք կարող են ծավալել կոնկրետ գործունեություն ծերերի օրը հետաքրքիր եւ արդյունավետ կերպով կազմակերպելու համար: Սակայն նրանց համար առաջնային խնդիր է սննդի ապահովումը: Ամսական հիմունքներով որոշակի սննդի տրամադրումը 200 շահառուների հնարավորություն է տալիս ստանալ նվազագույն չոր սնունդ: Ծրագիրը կնպաստի համապատասխան շահառուների արժանապատվության եւ կենսունակության բարձրացմանը, պարենային եւ առողջական պայմանների բարելավմանը:
Ծրագրի նպատակը`Նպաստել ՀՀ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 200 ծերերի սննդի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ խթանել նրանց կենսապայմանների եւ բարեկեցության բարելավմանը:
Հիմնական խնդիրը` Բարելավել Գյումրիում ապրող 200 տարեցների կենսապայմանները` տրամադրելով նրանց չոր սնունդ:
Գործընկերներ` «ՋԵՅ ԹԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԷՍ.ԷՅ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Բյուջե` 11․474․000 ՀՀ դրամ
Ծրագրի ղեկավար՝ Մոնիկա Խորոտյան