Երեխաների պաշտպանվածության քաղաքականություն

Ծրագրի տեւողությունը` 01.06.2016- 28.02.2017թթ.

Շահառուներ՝ «Հայկական Կարիտաս»-ի շահառուները (երեխաներ, երիտասարդներ և նրանց ընտանիքները), անձնակազմը և կամավորները:

Վայրը` «Հայկական Կարիտաս»-ի երեխաների խնամքի կենտրոններ

Ծրագրի նպատակն է.
«Հայկական Կարիտաս»-ի «Երեխաների պաշտպանվածության քաղաքականության» մշակման և կիրառման միջոցով ապահովել երեխաների պաշտպանվածությունը կազմակերպության՝ երեխաներին առնչվող բոլոր ծրագրերում:

Գործունեությունը`
«Հայկական Կարիտաս»-ը, կարեւորելով իր կենտրոններում երեխաների համար հնարավորինս անվտանգ եւ ապահով միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, ձեռնամուխ եղավ երեխաների պաշտպանվածության քաղաքականության մշակմանը: Նման քաղաքականություն ստեղծելու նպատակով ծրագրի շրջանակներում ընտրված փորձագետի կողմից նախ անցկացվեց կազմակերպության ներքին ինքնագնահատում, որի արդյունքների հիման վրա մշակվելու է քաղաքականությունը և դրա կիրառման մեխանիզմները:
Ծրագրի շահառուներն են «Հայկական Կարիտաս»-ի շահառուները (երեխաներ, երիտասարդներ և նրանց ընտանիքները), անձնակազմը և կամավորները: Ծրագրի ավարտին «Հայկական Կարիտաս»-ը ունենալու է իր կենտրոններում երեխաների պաշտպանվածությունն ապահովող հստակ քաղաքականություն և դրա կիրառման մեխանիզմներ:

Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա

Բյուջե` 12,930 €

Ծրագրի ղեկավար` Տիգրան Պետրոսյան

Ծրագրի համակարգող՝ Անի Մաղաքյան