Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)

Ծրագրի տևողությունը՝ 01.12.2022-31.07.2026 Ծրագրի իրականացման վայր՝ ՀՀ Կոտայքի, Լոռու, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի մարզեր Ծրագրի նպատակը՝ Նպաստել Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը:   Ծրագրի նկարագրություն՝ 2022թ.-ի դեկտեմբերից սկսած Հայկական Կարմիր խաչի ընկերակցությունը Հայկական Կարիտասի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագիրը: Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգը ներկայումս հիմնականում հիմնված է պետական հաստատությունների պրոֆեսիոնալ արձագանքման ծառայությունների վրա: Նրանք հիմնականում հերթապահ հրշեջներ են և արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) այլ վճարովի աշխատակիցներ: